Երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ

Հռիփսիմե.

Բարև ձեզ: Ես Հռիփսիմեն եմ, ունեմ երկու անչափահաս երեխա, բնակվում եմ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում, նպաստ չեմ ստանում: Խնդրում եմ, ասեք՝ ինչպե՞ս դասավորեմ, որ ամսական 18 000-ից ես էլ ստանամ՝ 4 և 3 տարեկան են երեխաներս:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

4 և 3 տարեկան երեխաների համար երեխայի խնամքի նպաստ չի հասնում, կարող եք սոց. ծառայություն դիմել միայն եռամսյակային հրատապ օգնություն ստանալու համար, որը տրամադրվում է անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում: Այո, մեր մոտ չիրականացրեցին ըստ ընտանիքի եկամուտների նպաստների տրամադրման համակարգի ներդրում, որի մասին նշվել է դեռ 2003-ին, իսկ Ռուսաստանում արդեն փորձնական սկսել են: Գնահատականը, թե ինչու մեր մոտ սոցիալական մեխանիզմներ այդպիսի չեն ապահովում, թողնում եմ ձեզ, մինչև հիմա այդ մեխանիզմի չիրականացնելը որևէ արդարացում չունի:

karine

Բարև Ձեզ, Հռիփսիմե։ Ցավոք օրենքով նախատեսված չէ 3 և 4 տարեկան երեխաների համար նպաստ։

Հռիփսիմե

Իսկ որտե՞ղ պետք է դիմենք, ո՞նց պետք ա արվի։ Նպաստ չեն տալիս միայն նրա համար, որ վաճառած մեքենան չի անվանափոխվել, ամուսնուս անունով է, չենք կարող անվանափոխել։ Ամուսնուս վրա ԴԱՀԿ կա։