Իննա.
Բարև ձեզ: Կարո՞ղ եք հուշել՝ որտեղ պետք է նշվի աշխատակցի՝ երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու մասին տեղեկությունը՝ եկամտային հարկի հաշվետվության մեջ: Կանխավ շնորհակալ եմ:
Հ.Գ. Նպաստների ցանկում նշված են միայն՝
1. հիվանդության նպաստ,
2. պրոթեզավորման նպաստ,
3. առողջարանային բուժման նպաստ,
4. հղիության և ծննդաբերության նպաստ,
5. ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ:
Եկամտային հարկի հաշվարկի մեջ չէ, պետք է մտնեք աշխատակիցների բաժին, իր գրանցման հայտը խմբագրեք, այնտեղ կա երեխայի խնամքի արձակուրդի բաժին: