Երեխայի խնամքի արձակուրդի տրամադրում և նպաստի վճարում

Զարինե.

Բարև ձեզ: Ես ուզում եմ երեխա որդեգրել և աշխատում եմ: Որդեգրելուց հետո ինձ երեխայի արձակուրդ հասնու՞մ է մինչև երեխայի 3 տարին լրանալը, ու ինձ երեխայի 18 000 դրամ նպաստը կհասնի՞: Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Իրինա

Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 172 հոդվածի. նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված աշխատողին տրամադրվում է արձակուրդ որդեգրելու կամ խնամակալ նշանակվելու օրվանից մինչեւ նորածնի 70 օրական դառնալը: Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված դեպքերում արձակուրդի համար վճարումն իրականացվում է հայաստանի հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Իրինա

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք ունեն երեխայի՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ՝ խնամքի արձակուրդ) գտնվող ծնողը, որդեգրողը կամ խնամակալը մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը: Խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և երեխան Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով:

Annephro

Բարև ձեզ: Ես մի հարց ունեմ. հուլիսի 20-ից գնում եմ ֆիզ. արձակուրդ։ Բայց հունիսի 3-ից արձակուրդներ են մեզ մոտ։ Հիմա ինձ հետաքրքիր է՝ իմ դեկրետայինը ի՞նչ ձևով է հաշվարկվելու, ես լրիվ դրույքով այդտեղ աշխատում եմ 5 ամիս, դրանից առաջ 2 ամիս աշխատել եմ 0.5 դրույքով։ Կանխավ շնորհակալ եմ:

Իրինա

Ըստ օրենքի Դուք կարող եք օգտվել ձեր ֆիզ. արձակուրդից, այնուհետև՝ ֆիզ.-ից վերադառնալուց հետո, տնօրենին դիմում եք ներկայացնում, որ ցանկանում եք օգտվել հերթական արձակուրդից, իսկ ֆիզ. արձակուրդը կհաշվարկվի աշխատած նախորդ վերջին տասներկու ամիսների ընդհանուր գումարը 12-ի բաժանելու միջոցով: