Երեխայի խնամքի արձակուրդի վերաբերյալ

Hayk.

Հարգելի հաշվապահներ, ունենք երեխայի ծննդաբերության և հղիության արձակուրդում գտնվող աշխատակից, որի արձակուրդը լրանում է 05.10.2020թ. և որից հետո պետք է տրամադրենք մինչև 3 տ. երեխայի խնամքի արձակուրդ: Ինձ հետաքրքրում է. հրամանի հիման վրա ո՞ր ամսաթվին աշխատողի գրանցման հայտում լրացնեմ համապատասխան արձակուրդի ամսաթվերը, և ի՞նչ կարգով պետք է կատարվի ամսական 3 000 դրամ սոց. պահումները:
Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Hayk

+

Իննա

Լրացնում եք հետծննդյան արձակուրդի ավարտի հաջորդ օրվա ամսաթիվը /06․10․2020/, աշխատակիցը նաև դիմում պետք է գրի, որ այդ ամսաթվից ցանկանում է գնալ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ։ Այդ ամսվա հաշվարկի մեջ արդեն ներառում եք 3 000 սոցը:

Ալլա

Գրանցման հայտում լրացնում եք սկիզբը 06.10.20թ., վերջը երեխայի 3 տարեկան դառնալու ամսաթիվը, իսկ 3 000 դրամ սոց. վճարները համակարգը ավտոմատ լրացնում է։

Nerses

Եթե անաշխատունակությունը շարունակվում է նաև չվճարվող արձակուրդի կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի ավարտից հետո, ապա ժամանակավոր անաշխատունակության նպաստը տրվում է այն աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրվանից, երբ աշխատողը պետք է անցներ աշխատանքի:

Hayk

Շնորհակալություն պատասխանների համար

Tigran

2-3 տարեկան խնամքի ժամանակահատվածի համար 3 000 դրամ սոց. վճար չի վճարվում:

Karine

Սկիզբը հաջորդ օրվանից՝ 06.10.20թ. նշեք հայտի մեջ։ 3 000 դրամները ամեն ամիս ծրագիրը կպահի ավտոմատ։

Anushik

Գրանցման հայտում լրացնում եք 06.10.2020թ.: Գործատուն, որպես մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողի հարկային գործակալ, մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողի անունից իր միջոցների հաշվին հաշվարկում և փոխանցում է սոցիալական վճար՝ ԽՆԱՄՔԻ ԱՐՁԱԿՈՒՐԴ ԳՆԱԼՈՒ ՕՐՎԱՆ ՀԱՋՈՐԴՈՂ ԱՄՍՎԱՆԻՑ մինչև երեխայի 2 տարին լրանալու ամիսը (ներառյալ) ընկած ժամանակահատվածի համար՝ ամսական 3 000 դրամի չափով: