Երեխայի խնամքի արձակուրդը լրանում է

Դիանա․

Հարգելի հաշվապահներ, շնորհակալ կլինեմ, եթե արձագանքեք։ Եթե ֆիզ. արձակուրդից ֆիզ. եմ գնացել և մի քանի ամսից ավարտվում է արձակուրդը․
1) առանց գրավոր ծանուցելու չեն կարող ազատել աշխատանքից, այդ դեպքում որո՞նք են իմ անելիքները (բանավոր ուղղակի ասել են, որ առայժմ աշխատողի կարիք չունեն)
2) եթե ժամկետը լրանա, ու ինձ չընդունեն աշխատանքի, ես վերջնահաշվարկ ունե՞մ ստանալու, եթե ֆիզից ֆիզ եմ գնացել ու այդ ընթացքում չեմ աշխատել
3) ինչպե՞ս կարող եմ իմանալ՝ արձակուրդային չօգտագործված օրեր ունե՞մ

Կանխավ շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

1) առանց գրավոր ծանուցելու չեն կարող ազատել աշխատանքից, այդ դեպքում որո՞նք են իմ անելիքները (բանավոր ուղղակի ասել են, որ առայժմ աշխատողի կարիք չունեն)
նայեք նաև ԱՕ հ. 115,116
2) եթե ժամկետը լրանա, ու ինձ չընդունեն աշխատանքի, ես վերջնահաշվարկ ունե՞մ ստանալու, եթե ֆիզից ֆիզ եմ գնացել ու այդ ընթացքում չեմ աշխատել,
ունեք եթե ներկայանաք ու ոչ ձեր մեղքով չգնաք այս տարվա արձակուրդը,

հ. 114
1. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է1) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում, բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված դեպքերի.
2) աշխատողի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում.
2.1) հղի կանանց հետ
հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը.
2.2) երեխային փաստացի խնամող՝ արձակուրդում չգտնվող անձի՝ մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում, բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ կետերով նախատեսված դեպքերի.