Սիրանուշ.
Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Երբ ֆիզ. անձի գույքի հանդեպ իր սեփականության իրավունքը դադարում է, և այն փոխանցվում է իրավաբանական անձին, ֆիզ. անձի` նախկինում չկատարած հարկային պարտավորությունները արդյո՞ք փոխանցվում է նոր սեփականատիրոջը` իրավաբանական անձին: Եվ հակառակը, իրավաբանական անձի չկատարած հարկային պարտավորությունները փոխանցվու՞մ են ֆիզ անձին: Նախապես շնորհակալ եմ:
“Գույքահարկի մասին” ՀՀ Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ մասի համաձայն.
ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտը կամ դրա մի մասն օտարելու դեպքում`
– նոր սեփականատիրոջն են անցնում օտարման օրվա դրությամբ տվյալ հարկվող օբյեկտի համար չմարված հարկային պարտավորությունները,
Ֆիզիկական անձի պարտավորությունները անցնում են իրավաբանականին, իսկ իրավաբանական անձի պարտավորությունները ֆիզիկական անձին չեն անցնում: