Էլլադա.
Բարև ձեզ: Աշխատակիցը 09.03.2021թ.-ից եղել է բյուլետենում, բայց 140 օրը լրացել է, և Taxservice-ում փոփոխություն չի կատարվել, 26.07-ին աշխատակցի համար պետք է լրացվեր «մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ» բաժինը: Տվյալ գործողությունը հնարավո՞ր է ուշացմամբ անել, և ի՞նչ հետևանքներ հնարավոր է լինի:
Ոչ մի հետևանք չի առաջանա, հանգիստ կարող եք լրացնել:
Արեք փոփոխությունը գրանցման հայտում, ստուգման ժամանակ դա կարձանագրվի։ Փաստորեն աշխատակցի համար չեք վճարում 3000 դրամ գումարները։
Լրացրեք գրանցման հայտում, վճարեք 3 000 դրամ սոց. վճարը, տեսեք՝ եկամտայինի հուլիսի հաշվարկը ճշտել պե՞տք է, թե՞ ոչ:
Բարև Ձեզ։ Հիմա ներկայացրեք գրանցման հայտը, այո, մի քիչ ուշացրել եք, բայց եթե հիմա տաք հայտը, աշխատողը կսկսի ստանալ երեխայի խնամքի նպաստը։