ԵՏՄ վիճակագրական հաշվետվության ներկայացման ժամկետներ

Արմեն.

Հարգելի գործընկերներ, որքա՞ն ժամանակ է սահմանված ԵՏՄ երկրներից ներմուծման/արտահանման դեպքում վիճակագրական հաշվետվությունը ներկայացնելու համար:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Կարեն

ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի մաքսային վիճակագրության վարման և Հայաստանի Հանրապետության ու Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վիճակագրության վարման լիազոր մարմին ճանաչելու ու Հայաստանի Հանրապետության և Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վիճակագրության վարման կանոնները և ապրանքների փոխադրման հաշվառման վիճակագրական ձևը հաստատելու մասին» N447-Ն որոշման կիրարկումն ապահովելու նպատակով մաքսային մարմիններում ներդրվել է Եվրասիական Տնտեսական Միության (ԵՏՄ) անդամ պետությունների միջև ապրանքների փոխադրման հաշվառման վիճակագրական էլեկտրոնային ձևը (այսուհետ` Վիճակագրական ձև):

Վիճակագրական ձևը ներկայացվում է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողի կողմից՝ ԵՏՄ անդամ պետությունների տարածքից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների և Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ տարածքի անդամ պետությունների տարածք արտահանվող ապրանքների յուրաքանչյուր տեղափոխման համար: Վիճակագրական ձևը կարող է նաև ներկայացվել արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողի լիազորված անձի կողմից:

Վիճակագրական ձևը ներկայացվում է դիմողի մաքսային ձևակերպումների իրականացման վայրի մաքսային մարմին՝ ոչ ուշ, քան ապրանքների առաքման (ստացման) ամսվան հաջորդող ամսվա 10-ը:

Վիճակագրական ձևը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով, լրացվում է հայերեն՝ նույն որոշման N 2 հավելածին համապատասխան: Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողը պատասխանատվություն է կրում վիճակագրական ձևի ժամանակին ներկայացման, դրա մեջ արտացոլված տվյալների լրիվության և հավաստիության համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: