Անի.
Բարև ձեզ: ԵՏՄ-ից ապրանք ենք ստանալու: Ցանկանում եմ իմանալ հերթական քայլերը, հաշվետվությունները, վճարումները:
Կանխավ շնորհակալ եմ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Անի.
Բարև ձեզ: ԵՏՄ-ից ապրանք ենք ստանալու: Ցանկանում եմ իմանալ հերթական քայլերը, հաշվետվությունները, վճարումները:
Կանխավ շնորհակալ եմ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հաշվետվությունները՝ ներմուծման հարկային հայտարարագիր, ապրանքների ներմուծման ու անուղղակի հարկերի վճարման ներմուծողի հայտարարություն, վճարումները՝ կախված է թե ինչ ապրանքի կամ ապրանքների մասին է, կան դրանից ելնող վճարման ենթակա հարկեր:
Պետք է ներմուծման հայտարարագիր և հայտարարություն լրացնեք, վճարեք 20 տոկոսը:
Նշեք նաև, ո՞ր հարկման դաշտում եք ցանկանում իրականացնել գործունեությունը:
Բացի հարկայինին ներկայացվող փաստաթղթերից, պետք է նաև ներկայացնել հաշվետվություն վիճակագրականին Trade.gov կայքում ծառայություններ բաժնում: Հարկայինին ներկայացնելիս պետք է ուշադիր լինել ծածկագրերին, կան ապրանքներ և նյութեր, որոնք չեն հարկվում ԱԱՀ-ով: Շատ մանրամասներ կան, որոնք գրելու համար պետք է իմանալ տվյալ ոլորտը և հարկման դաշտը:
File-online.taxservice.am համակարգ պետք է մուտք գործեք, ԵՏՄ գործարքների դարան, ներմուծման հարկային հայտարարագիր լրացնել, ստորագրել, ուղարկել մինչև ներմուծման ամսվան հաջորդող ամսվա 20-ը:
ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան պետք է դիմեք համակարգ մուտք գործելու համար, ծածկանուն և գաղտնաբառ պետք է տրամադրեն, ներմուծման ամսվան հաջորդող ամսվա 10-ը վիճակագրական ձև կա պետք է լրացնել, ուղարկել:
Վճարումները՝ մինչև հաջորդող ամսվա 20-ը: