Նարեկ․
Բարև Ձեզ։ ԵՏՄ ներմուծում է եղել, ՀՀ տարածք է մտել ապրանքը 01․11․2022-ին, բայց taxservice-ով ԵՏՄ գործարքը ստեղծելիս ներմուծման ամսաթիվ եմ գրել “транзитная декларация” փաստաթղթի ամսաթիվը, որը եղել է 31․10․2022-ով։ Ի՞նչ խնդիր պետք է լինի, եթե չուղղեմ, կամ կասե՞ք՝ ո՞նց պետք է ուղղեմ։
անպայման ուղղեք,տվյալները պետք է մաքսայինի տվյալների հետ համապատասխանեն,իզուր բացատրություն կուզեն դրա համար,
Իսկ ինչպե՞ս կարող եմ ուղղել ներմուծման ամսաթիվը։
ավելի լավ է ճշտված հայտարարագիր ներկայացնեք,
Բարև Ձեզ, Նարեկ։ Հաշվետվությունները ճշգրտելու համար մտնում եք ԵՏՄ դարան, ընտրում եք տվյալ գործարքը, այնուհետև նորից լրացնում եք “Ներմուծման հարկային հայտարարագիրը” և “Ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման մասին հայտարարությունը”։