Անահիտ.
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք՝ շրջանառության հարկի հաշվետվության հարցում: Եթե տվյալ եռամսյակում չկա եկամուտ, բայց կան ձեռքբերման ծախսեր, դրանք պե՞տք է լրացվեն 5.4 տողում, ձեռքբերման ծախսերն արտացոլվում են հաջորդ եռամսյակի հաշվետվության մե՞ջ, փոխանցվու՞մ է հաջորդ եռամսյակ: Ինչպե՞ս է պակասեցվելու:
Այո, պետք է լրացնեք 5.4 տողում, սա կդիտվի նվազեցում իր տոկոսով, կտեղափոխվի հաջորդ եռամսյակ ըստ 5.11 տողի, հաջորդ եռամսյակում կգրեք 5.7 կետում և կնվազեցվի առաջացած վճարման գումարից:
Շնորհակալություն:
Այո, պետք է լրացնեք 5.4 տողում ու ծախսերը կտեղափոխվեն հաջորդ եռամսյակ:
Լրացրեք այս եռամսյակ 5,4 տողը, իսկ ծախսերը կտեղափոխվեն հաջորդ եռամսյակ։
Ամեն դեպքում պետք է ծախսերը լրացնեք 5.4 կետում և հաշվետվությունը ուղարկեք, որը կտեղափոխվի հաջորդ եռամսյակ:
Ձեր գործունեությանը վերագրվող ծախսերը լրացնում եք 5.4 կետում և 5.11. Ապրանքների ձեռքբերման ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցվող և հաջորդ
եռամսյակներ փոխանցվող գումարը տեղափոխվում է հաջորդ եռամսյակներ: