Տիգրան.
Բարև Ձեզ: Շնորհավորում եմ բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը:
Խնդրում եմ ինձ օգնեք: ՍՊԸ-ն մինչև հունվարի 15-ը պե՞տք է ներկայացնի սոց. վճարների և եկամտահարկի հաշվետվություն: Դրանք պետք է առձե՞ռն հանձնել, թե՞ արդեն էլեկտրոնային եղանակով: Կանխավ շնորհակալություն:
2012թվականի հաշվետվությունները կարող եք հանձնել ցանկացած ձևով:
2012թ. 4-րդ եռ.-ի եկամտահարկի և սոց. վճարի հաշվետվությունները պետք է ներկայացնել մինչև հունվարի 20-ը առձեռն կամ փոստով:
2012թ. 4-րդ եռ.-ի եկամտահարկի և սոց. վճարի հաշվետվությունները պետք է ներկայացնել մինչև հունվարի 21-ը ներառյալ առձեռն կամ փոստով: