Հայարփի․
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք․ շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն, որը իր գործունեությունը ծավալում է ֆիզ. անձից վարձակալած տարածում, ունի պայմանագիր և ամեն ամիս վճարում է 10 % եկամտային հարկ, և պայմանագրով ամրագրված է, որ կարող տալ ենթավարձակալության: Հիմա ամսով ցանկանում ենք տալ, սակայն շաբաթական 2 օր, մեկ այլ ՍՊԸ-ի, միկրոյի դաշտում գործող: Հարցս հետևյալն է․ կարո՞ղ ենք կնքել ծառայության մատուցման պայմանագիր առանց նոտար և կադաստրի գրանցման՝ օրավարձով հանձնելով որպես ստանդարտ գործարք, թե՞ պարտադիր կնքենք ենթավարձակալության պայմանագիր։ Շնորհակալություն
Պետք է նշեք ենթավարձակալություն, բայց կարող եք առանց նոտար և կադաստր, եթե վարձակալության պայմանագրի մեջ այդպիսի պահանջ չկա։
Շնորհակալ եմ,,հարգելի Ալլա։ Իսկ եթե տրամադրում եմ 1 կամ 2 օրով ընդամենը, նման դեպքերի համար կարելի՞ է կնքել ծառայության մատուցման պայմանագրեր։
Նայած ինչ գործունեության մասին է ։
Դիմացի կողմը միկրոյի դաշտում գործող ՍՊԸ է, որը կատարում է ֆինանսավորումներ հիմնադրամներին, ֆիզ. անձանց։
Ֆինանսական գործարքների իրականացումը միկրոյի տակ չի կարող գործել, այդ ի՞նչ գործունեություն է:
Ինձ թվում է տարածքի ժամանակավոր օգագործման պայմանագիր կնքելը ճիտ է:
Շնորհակալ եմ հարգելի Տիգրան