Հարգելի հաշվապահներ, տարածքը ՍՊԸ-ին տրվել է անհատույց օգտագործման պայմանագրով։ Կարո՞ղ է ընկերությունը ենթավարձակալության պայմանագիր կնքել մեկ այլ ընկերության հետ՝ անհատ ձեռնարկատիրոջ հետ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Հարգելի հաշվապահներ, տարածքը ՍՊԸ-ին տրվել է անհատույց օգտագործման պայմանագրով։ Կարո՞ղ է ընկերությունը ենթավարձակալության պայմանագիր կնքել մեկ այլ ընկերության հետ՝ անհատ ձեռնարկատիրոջ հետ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Եթե գրավոր համաձայնություն կա վարձատուի հետ, ապա այո, կարող եք ենթավարձակալության պայմանագիր կնքել մեկ այլ սուբյեկտի հետ:
Հարգելի Տիգրան, ենթավարձակալությունը վճարովի կարո՞ղ է լինել:
Այո, ինչպես սովորական վարձակալությունը:
Տիգրան ջան, մի հարց էլ, զարգացման կենտրոնը որ աշխատում է միկրոյով, հիմա ուզում է մասնաճյուղ բացել սնունդ տալով մանկապարտեզ, կարո՞ղ է միկրոյի դաշտում աշխատել:
Այո, մինչև 24մլն իրացման տարեկան շրջանառությունը կարող եք, մասնաճյուղին սնունդ մատակարարելը դա հանրային սննդի գործունեություն չէ, ներքին տեղափոխում է, սակայն նախադպրոցական կրթական ծրագրի իրականացումը դա լիցենզավորման ենթակա գործունեություն է: Այս մասը մասնաճյուղ բացել սնունդ տալով մանկապարտեզ, լավ չհասկացա, հստակեցրեք:
Միկրոյի դաշտում գործող կենտրոնը, նոր մասնաճյուղ է ուզում բացել, բայց ոչ թե զարգացման կենտրոն այլ մանկապարտեզ տարբերակով, որտեղ երեխաները և՛ կքնեն, և՛ հաց կուտեն, իսկ զարգացման կենտրոնը՝ ուղղակի երեխաները զբաղվում են:
Հասկանալի է, մանկապարտեզը դա նախադպրոցական կրթական ծրագրի իրականացում գործունեություն է, դա լիցենզավորման ենթակա գործունեություն է: Լիցենզիայի համար պետք է դիմեք ԿԳՄՍ: Մինչև 24մլն իրացման տարեկան շրջանառությունը կարող եք գործել միկրոյի դաշտում, դրանից ավելի կամ գերազանցելու դեպքում պետք է անցնեք շրջհարկի համակարգ:
Նախակրթարանի լիցենզավորման պահը հասկանալի է, սննդի պահն է, այսինքն` կարո՞ղ ենք միկրոյով աշխատել և ստանդարտներին համապատասխանելով սննդի տեսչության պահանջներով հանգիստ երեխաներին սնունդ տանք:
Այո, ձեր անձնակազմով կարող եք իրականացնել սննդի պատրաստումը ու տալը: