Ենթավարձակալությամբ վերցրած տարածք

Ալլա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնե. կազմակերպությունը ենթավարձակալությամբ վերցրած տարածքի վրա կատարել է շինարարական աշխատանքներ, իսկ ավելի կոնկրետ տարածքի ներսում ձևափոխություն, որը թույլատրված է նաև ենթավարձակալության պայմանագրով: Հարցս հետևյալն է՝ ինչպե՞ս վարվել կատարված ծախսերի հետ, և արդյո՞ք դա ծախս է համարվում, թե՞ պետք է դիտարկել որպես ակտիվ և ամորտիզացնել: Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Դա ծախս է համարվում, քանի որ սեփականության իրավունքով տարածքը ձերը չէ, սակայն այդ ծախսերի հաշվով փոխադարձ հաշվարկ պետք չի կատարել վարձատուի հետ:

Ալլա

Անչափ շնորհակալ եմ պատասխանելու համար։

Ալլա

Եթե պայմանագրի մեջ նշված չի ենթավարձակալությամբ վերցրած տարածքի արժեքը, ուրեմն ամբողջ կատարված ծախսերը կդիտարկվեն որպես կապիտալ ծախս և կամորտիզացվեն համաձայն ՀՕ հոդված 121. Ծախսերի առանձին տեսակների հաշվառման առանձնահատկությունները։

Ալլա

Պայմանագրում նշված է վարձակալության արժեքը, շնորհակալ եմ պատասխանելու համար։

Karine։

Ձևակերպեք որպես ծախս։