Եկամտային հարկ օրապահիկից

Կարեն․

Բարև Ձեզ։ Քաղաքացիաիրավական և աշխատանքային պայմանագրով աշխատողների համար օրապահիկ վճարելիս եկամտային հարկ առաջանո՞ւմ է։ Եթե այո, ո՞ր տողում ենք նշելու հաշվետվության մեջ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

օրապահիկը չի հարկվում եթե նորմաների մեջ է,իսկ Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին օրապահիկ չի հասնում, եթե ուզում եք տալ դա արդեն լրացուցիչ համաձայնագրով կատարեք,

Nerses

Չի առաջանում եկամտային հարկ, եթե ըստ կառավարության որոշման համաձայն չի գերազանցել սահմանադչափը։

Արմեն

ՀՕ Հոդված 117.Գործուղման ծախսերը
…………………………………….. Սույն մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դեպքերում գործուղվողի՝ գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրացուցային օրվա համար օրապահիկի ծախսը կարող է նվազեցվել 30 հազար դրամը, իսկ Կառավարության կողմից այլ գումար սահմանված լինելու դեպքում՝ Կառավարության կողմից սահմանված գումարը չգերազանցող գումարի չափով.
3) Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղման դեպքում՝ գործուղվողի՝ գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրացուցային օրվա համար օրապահիկի գծով 12 հազար դրամը: Ընդ որում, շինարարություն իրականացնող շահութահարկ վճարողների համար Հայաստանի Հանրապետության տարածքում օրապահիկի ծախսերի ամսական հանրագումարը չի կարող գերազանցել տվյալ շինարարությունում ընդգրկված յուրաքանչյուր վարձու աշխատողի հաշվով հաշվարկված՝ տվյալ ամսվա աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների հանրագումարը:
Հոդված 147.Նվազեցվող եկամուտները (նվազեցումները)  
1. Հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում՝
12) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմաների (չափերի), Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործուղման դեպքում Օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված չափերը չգերազանցող գումարների սահմաններում աշխատանքային պայմանագրերի շրջանակներում աշխատանքների կատարման հետ կապված փոխհատուցման վճարները (այդ թվում` դիվանագիտական ծառայողների փոխհատուցման վճարները), բացառությամբ աշխատանքից ազատվելու դեպքում չօգտագործված արձակուրդի փոխհատուցման վճարների.