Կարեն․
Բարև Ձեզ: Շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն կամ ԱՁ-ն ֆիզ․ անձից վարձակալել է տարածք։ Այս դեպքերում ո՞վ է վճարելու եկամտային հարկը, և քանի՞ տոկոս։ Ո՞ր հոդվածով առաջնորդվել։
Կարեն․
Բարև Ձեզ: Շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն կամ ԱՁ-ն ֆիզ․ անձից վարձակալել է տարածք։ Այս դեպքերում ո՞վ է վճարելու եկամտային հարկը, և քանի՞ տոկոս։ Ո՞ր հոդվածով առաջնորդվել։
ՍՊԸ-ն կամ ԱՁ-ն է վճարելու եկամտային հարկը, 10 տոկոս։
Բարև Ձեզ։ Համաձայն ՀՕ հոդված 150․
Վարձակալական վճարների մասով եկամտային հարկը հաշվարկվում է տասը տոկոս դրույքաչափով, իսկ հարկային տարվա ընթացքում ստացված վարձակալական վճարների հանրագումարը 60 միլիոն դրամը գերազանցելու դեպքում, գերազանցող մասի համար ֆիզիկական անձը հաշվարկում է լրացուցիչ եկամտային հարկ՝ տասը տոկոս դրույքաչափով:
Վարձավճարից եկամտային հարկը հաշվարկելու և պետ․ բյուջե վճարելու պարտավորությունը վարձակալ հանդիսացող ԱՁ/ՍՊԸ-ի վրա է դրված՝ որպես հարկային գործակալ։