Եկամտային հարկ շրջանառության հարկ վճարող ԱՁ-երի ձեռնարկատիրական գործունեությունից ստացած եկամուտներից

Սոնա.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք` եթե ԱՁ-ն հանդիսանում է սոց. վճար կատարող, նա նաև “Եկամտային հարկ շրջանառության հարկ վճարող ԱՁ-երի ձեռնարկատիրական գործունեությունից ստացած եկամուտներից” վճարող է, թե՞ ոչ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Հասմիկ

Այո, վճարող է, մեկը մյուսի հետ կապ չունի, եկամտային հարկը հարկ է, որը չի վերադարձվելու, իսկ սոց․ վճարը վերադարձվելու է կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո:

Hasmik

Հարգելի Սոնա, ԱՁ-ն վճարում է 5 000 դրամ եկամտային հարկ և 5 000 դրամ սոց. վճար, եթե սոց. վճար կատարող է: Հակառակ դեպքում ԱՁ-ն վճարում է 5 000 դրամ եկամտային հարկ:

Tatev

Հասմիկ ջան, որ խնդրեմ, կասե՞ք` վարսավիրանոցների դեպքում, երբ ԱՁ-ն սոց. է վճարում 5 000 դրամ, դա միայն ի՞ր համար է: Իր վարսավիրների համար սոց-ն էլ է ԱՁ-ն վճարում: Դա առանձին գումար է:

Լևոն

Եթե ունեք գրանցված աշխատողներ, ապա 5000 դրամի փոխարեն վճարելու եք Ձեր աշխատողների աշխատավարձից եկամտային հարկ:

Hasmik

Հարգելի Տաթև, սոց. վճարը, ինչպես նաև եկամտային հարկը, գործատուն որպես հարկային գործակալ փոխանցում է բյուջե: Սակայն սոց. վճարը աշխատողի աշխատավարձից է պահվում` իհարկե չմոռանալով նվազագույն աշխատավարձի մասին օրենքը: