Գևորգ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ես աշխատում եմ միանգամից 2-ից ավելի պետական հաստատությունում և յուրաքանչյուր վայրից պետական բյուջե եմ վճարում եկամտային հարկ։ Բացի հիփոթեքային վարկատեսակից, կա՞ն այլ միջոցներ այդ գումարները ետ ստանալու: Կանխավ շնորհակալ եմ։
Մեկ էլ կա վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով) եկամտային հարկը ուսման վարձավճարի փոխհատուցումը:
Եկամտային հարկի ետ ստանալու տարբերակ չկա, այն որ դուք ետ եք ստանում հիփոթեքային վարկից, դա նախատեսված է օրենքով, բայց դուք դա վճարում եք մայր գումար և տոկոսներ, ստանում եք միայն տոկոսների մասը։
Այս ծրագիրը կարծես թե վերանայում են, կարդացեք այս նյութը https://minfin.am/hy/content/harkayin_orensgirq1/#sthash.uwggMPtM.dpbs
Արդեն գործողներին սա չի վերաբերվում
Ոչ, բացի հիփոթեքից եկամտայինի վերադարձի ուրիշ օրինական միջոց չկա։
Եկամտային հարկը փոխհատուցվում է միայն այն դեպքում, երբ հիփոթեքային վարկը վերցվում է կառուցապատողից բնակարան ձեռքբերելու համար, այլ դեպքերում եկամտային հարկը չի փոխհատուցվում, բայց փոխհատուցվում է դրոշմանիշային վճարը