Եկամտային հարկի վերաբերյալ

Albert.

Բարև ձեզ: Հաշվապահական գործի հարգելի մասնագետներ, ծանոթանալով Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքի դրույթներին, առաջացավ հարցեր, որոնքել, ըստ էության, ներկայացնում եմ ստորև:

Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է եկամտային հարկի դրույքաչափերը, համաձայն որի, հարկային գործակալը եկամտային հարկը հաշվարկում է, մինչև 1 200 000 դրամ ամսական եկամտի դեպքում, որպես հարկվող եկամտի 24,4 տոկոսը:

Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված ձևով գրավոր պայմանագիր չկնքելու կամ ֆիզիկական անձի հետ քաղաքացիաիրավական գրավոր պայմանագիրը (անձնագրի տվյալների և ՀՀ բնակության (հաշվառման) հասցեի պառտադիր նշումով) չկնքելու դեպքում հարկային գործակալը հարկ վճարողին եկամուտներ վճարելիս եկամտային հարկը հաշվարկում և պահում է 11 տոկոս դրույքաչափով՝ վճարված եկամուտների նկատմամբ՝ առանց հաշվի առնելու սույն օրենքով սահմանված նվազեցումները, բացառությամբ այն դեպքերի, երբ վճարումները հիմնավորվել են ՀԴՄ կտրոններով կամ կրճատ հաշիվ-ապրանքագրերով:

Հարց 1-ին՝ գործում է արդյո՞ք վերը նշված դրույթները ներկայումս, և եթե այո, ապա.

Հարց 2-րդ՝ ճիշտ են արդյո՞ք հետևյալ դատողություները, որ աշխատողին աշխատավարձ վճարելիս, գործատուն եկամտային հարկը հաշվարկում և վճարում է 11 տոկոս դրույքաչափով՝ վճարված եկամուտների նկատմամբ՝ առանց հաշվի առնելու Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքով սահմանված նվազեցումները, եթե չկա աշխատողի հետ գրավոր կնքված համապատասխան պայմանագիր: Իսկ աշխատողի հետ գրավոր կնքված, քաղ. իրավական պայմանագրի առկայության դեպքում, գործատուն եկամտային հարկը հաշվարկում է, մինչև 1 200 000 դրամ ամսական եկամուտ վճարելու դեպքում, որպես հարկվող եկամտի 24,4 տոկոսը, հաշվի առնելով, Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքով սահմանված նվազեցումները:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արսեն

Ալբերտ, նախ Եկամտային հարկի մասին օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է 24.4% վերաբերվում է մինչև 120.000 դրամ եկամուտներին: Իսկ նույն օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասում սահմանված եկամտային հարկի 11 տոկոս դրույքաչափը վերաբերվում է միակողմանի գնման ակտերին: Այսինքն երբ կազմակերպությունը ֆիզիկական անձից ձեռք է բերում որևէ ակտիվ, սակայն չունի համապատասխան պայմանագիր նրա հետ, որտեղ նշված կլինի տվյալ ֆիզ. անձի անձնագրային և այլ տվյալներ, ապա կազմակերպությունը պարտավոր է կազմել միակողմանի գնման ակտ և վճարվելիք եկամտից հաշվարկում է պահում է 11 տոկոս: Սա որևէ կապ չունի աշխատողի հետ աշխատանքային հարաբերություններ ունենալու հետ: Առավել մանրամասն հարցդ կարող ես տալ` զանգահարելով 098-810-555, Արսեն

Albert

Արսեն, շնորհակալ եմ արձագանքի համար:

Այո, 24,4 տոկոսը դրույքաչափը վերաբերվում է ամսական մինչև 120 000 դրամ եկամտի դեպքում պահվող եկամտային հարկի գումարին: Հարցս ձևակերպելիս, վրիպել եմ և մեկ հատ զրո ավել եմ նշել, որի համար, հույսով եմ, որ ներողամիտ կլինեք:

Քանի որ, չկարողացա ինքնուրույն գտնել այն պարզաբանումը կամ այլ իրավական ակտը, որում հստակ ներկայացված է կամ սահմանված է այն, որ, ինչպես և Դուք եք նշել Ձեր պատասխանում, Եկամտային հարկի մասին օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասում սահմանված եկամատային հարկի 11 տոկոս դրույքաչափը, վերաբերվում է միակողմանի գնման ակտերին, ապա առաջացավ վերը նշված հարցերը: Եթե հնարավոր է, նշեք այն աղբյուրը, որտեղ հստակ նշվում է կամ սահմանվում է, կամ որտեղից հետևում է, որ Եկամտային հարկի մասին օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասում սահմանված եկամատային հարկի 11 տոկոս դրույքաչափը, վերաբերվում է միակողմանի գնման ակտերին: