Եկամտային հարկի պարտավորություն ֆիզ. անձից ձեռքբերում ունենալու դեպքում

Ռուզաննա․

Հարգելի հաշվապահներ, համաձայն 392-ն որոշման 2025թ-ի հունվարի 1-ից հարկային գործակալները ֆիզ․ անձանցից ապրանքների ձեռքբերման դեպքում արդեն պետք է էլեկտրոնային եղանակով դուրս գրեն օրենսդրությամբ սահմանված կարգով կազմվող հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթեր: Իսկ համաձայն 150 հոդվածի 13-րդ կետի հարկային գործակալների կողմից եկամտային հարկի 20% չի վճարվում, եթե առկա են հաշվարկային փաստաթուղթ չհամարվող` օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված` վճարվող եկամուտները հիմնավորող այլ փաստաթղթեր:

Հարց․ 2025թ-ի հունվարի 1-ից էլեկտրոնային եղանակով դուրս գրված փաստաթղթի առկայության դեպքում հարկային գործակալը արդյո՞ք կունենա որևէ պարտավորություն եկամտային հարկի գծով:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

նշված էլեկտրոնային եղանակով դուրս գրեն օրենսդրությամբ սահմանված կարգով կազմվող հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթերը վերաբերելու են գյուղատնտեսական արտադրանքի և Կառավարության սահմանած ցանկում ներառված երկրորդային հումքի ձեռքբերմանը, ինվոյսինգում դրանք պետք է լինեն 2025-ից 

Արմեն

2025թ. հունվարի մեկից, եթե ձեռքբերումը գյուղատնտեսական արտադրանք է և վաճառողը անմիջապես արտադրողն է, ապա էլեկտրոնային հաշվի առկայության պայմաններում, կարծում եմ, որ եկամտային հարկի հարց չի առաջանա: Իսկ եթե վաճառողը գյուղմթերք արտադրող չէ, ապա կարծում եմ, որ հաշվի առկայության դեպքում կառաջանա 10 տոկոս եկամտային հարկ: Իսկ մնացած դեպքերի մասով, որոնք ընդգրկված են ՀՕ-ի 55 հոդվածի 13-րդ մասում, բայց չկան ՀՀ Կառավարության 392 որոշման մեջ, կարծում եմ, որ երկողմանի գնման ակտ լինելու դեպքում կառաջանա 10 տոկոս, իսկ միակողմանի գնման ակտի դեպքում՝ 20 տոկոս եկամտային հարկ: