Ռուբ․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, ընկերության թղթաբանությունը կարգավորելիս ի հայտ է եկել, որ եկամտային հարկի հաշվետվության մեջ 2021-ին ներկայացվել են ավել վճարված եկամուտներ, որոնք փաստացի չեն վճարվել։ Եթե հիմա տամ հաշվետվությունների ճշգրտում, ինչի արդյունքում տվյալ ժամանակաշրջանի համար հարկային պարտավորությունները կկրճատվեն, ու արդյունքում կունենամ գերավճար, դա կարո՞ղ է խնդիր առաջացնել ընկերության համար։
խնդիրը այն կլինի որ կամերալարձանագրություն կարող է գալ ու բացատրություն պետք է ներկայացնեք,
Գերավճարի առաջացման պահով խնդիր չի առաջանա ընկերության համար։ Խնդիր կառաջանա հաշվետվության ճշգրտման հիմնավորման մասով:
Ոչ մի խնդիր չի լինի։
Պակասի դեպքում տույժ կհաշվարկվեր։