Գոռ.
Եթե աշխատողը հիմնական աշխատող չէ ընկերությունում և գնում է հղիության ու ծննդաբերության արձակուրդ, ինչպե՞ս պետք է եկամտային հարկի հաշվետվությունում դա արտացոլել և ներկայացնել։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Գոռ.
Եթե աշխատողը հիմնական աշխատող չէ ընկերությունում և գնում է հղիության ու ծննդաբերության արձակուրդ, ինչպե՞ս պետք է եկամտային հարկի հաշվետվությունում դա արտացոլել և ներկայացնել։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Մայրության նպաստը տրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրերի համար, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիրը լուծելը (աշխատանքից ազատվելը՝ անկախ աշխատանքային պայմանագրի տեսակից) կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը (անկախ լուծվելու հանգամանքից)։
Շնորհակալ եմ, հարգելի Ալլա։ Խոսքը դեկրետի մասին է։
Համատեղությամբ աշխատելու դեպքում (այդ թվում՝ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողի դեպքում) մայրության նպաստը հաշվարկվում և վճարվում է գործատուներից մեկի (վարձու աշխատողի ընտրությամբ, որին ներկայացվել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ) կողմից:
Համատեղությամբ աշխատելու դեպքում վարձու աշխատողին ժամանակավոր անաշխատունակության նպաստ նշանակելու համար նպաստը հաշվարկող և նշանակող գործատուի համար հիմք է համարվում ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, իսկ մյուս գործատուի (գործատուների) և լիազոր մարմնի համար՝ նպաստը հաշվարկող և նշանակող գործատուի կողմից վավերացված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի լուսապատճենը:
Եկամտային հարկի հաշվարկում ինչպե՞ս պետք է արտացոլվի դա, արդյո՞ք գրանցման հայտում պետք է լրացում կատարվի, թե՞ ոչ։ Ինչպե՞ս պետք է երևա, որ աշխատողը գտնվում է հղիության և մայրության արձակուրդում։
Գրանցման հայտում դեռ լրացում պետք չի, հետո երբ խնամքի արձակուրդ կգնա, եկամտային հարկի հաշվարկում արձակուրդի ամիսներինը 0-տողով եք ներկայացնելու։
Մերսի, Տիգրան ջան, ես տենց էլ զրո-ով ուղարկել եմ, բայց մտածում էի՝ կարող է մի բան բաց թողած լինեմ։