Եկամտային հարկի հաշվետվությունում արձակուրդի օրերի լրացման հետ կապված

Բարև Ձեզ: Եթե աշխատողին տվել եմ արձակուրդ 23 աշխատանքային օր և վճարել մարտին՝ 12 աշխատանքային օր մարտ ամսին է լինում, 11 օր ապրիլին: Եկամտային հաշվետվության մեջ պե՞տք է առանձին ցույց տալ 12 օրը մարտին, 11 օրը ապրիլին, թե՞ ընդհանուր մարտին։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Բոլորը մարտ ամսվա հաշվարկում, ապրիլի հաշվարկը առանձին է, քանի որ պակաս օրերի չափով է վճարվելու:

Անի

Տիգրան ջան, 23 օր հաշվարկել և վճարել եմ մարտին, հաշվետվությունը ինչպե՞ս պետք է տամ մարտին՝ ընդհանուր 23 օրվա համար, թե՞ մարտին բաժին ընկնող օրերի համար առանձին, ապրիլինը առանձին, իսկ ի՞նչ է նշանակում՝ պակաս օրերի չափով է վճարվելու։

Tigran

Անի սա տաբել չի, ամբողջ 23 օրվանը +մարտի ըստ օրերի աշխատավարձ ներկայացնում եք մարտի հաշվարկում: Ապրիլինի մեջ ներկայացվելու է միայն ապրիլին հասանելիք օրերի համար վճարվելիքը, քանի օր որ կկազմի:

Անի

Տիգրան ջան, ծննդյան հետծննդյան ֆիզից հետո տվել եմ հասանելիք արձակուրդ, և հետո գնում է երեխայի խնամք, հիմա ցանկանում էի իմանալ՝ ակդ ամբողջ արձակուրդը որ ամսին վճարել եմ, ա՞յդ ամսվա մեջ պետք է ցույց տամ, թե՞ ոչ

Tigran

Այդ ամբողջ արձակուրդը որ ամսին վճարել եք, այդ ամսվա մեջ պետք է ցույց տաք:

Անի

Իսկ հարկային օրենսգրքի 15-րդ հոդվածը ասում է աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները կատարվում է հաշվեգրման մեթոդով՝ այսինքն դա ի՞նչ է նշանակում։

Ռազմիկ

Տիգրան ջան, որ խնդրեմ հղում կտա՞ք:

Nerses

Մարտի հաշվարկի մեջ եք ցույց տալու վճարված գումարը, այսինքն աշխատողին տվել եք մարտից 12 օրվա և ապրիլից 11 օրվա գումար և պահումները կատարելու եք ընդհանուր գումարից:
Ապրիլ ամսի աշխատավարձը առանձին ապրիլ ամսին:

իրինա

Ցույց եք տալու այն ամսվա մեջ, որ ամսին հաշվարկել եք և վճարել: