Rob.
Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս առաջնորդվեմ հետևյալ հարցում. մայրության նպաստը հաշվարկել եմ, ստացվել է 550 000 դրամ, հիմա այս թիվը եկամտային հարկի հաշվետվության 1.10 սյունակում պե՞տք է դրվի, որից հաշվարկի եկամտային հարկը, իսկ 1.11 սյունակում, ո՞ր թիվը պետք է գրվի:
[1.10] սյունակում նշվում են հաշվետու ամսում գործատուի միջոցներով վարձու աշխատողին վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստների գումարները, [1.11] սյունակում նշվում են հաշվետու ամսում ՀՀ պետական բյուջեի միջոցներով վարձու աշխատողին վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստների գումարները:
Մայրության նպաստը ամբողջությամբ վճարվում է բյուջեի հաշվին, այսինքն՝ դուք ձեր ամբողջ գումարը պետք է ցույց տաք 1,11 սյունակում։
Մայրության նպաստը վճարվում է պետ. բյուջեի հաշվին և ամբողջ գումարը պետք է ցույց տաք 1.11 սյունակում։