Վարդուհի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ ասել` արդյո՞ք միկրոձեռնարկատիրության ոլորտում աշխատող ԱՁ-ն ներկայացնում է տարեկան հաշվարկ եկամտային հարկի և սոց. վճարի գծով, եթե ունի աշխատող: Եթե այո, ապա ինչպե՞ս կարող եմ եկամտային հարկի դաշտը ճիշտ լրացնել, որովհետև ծրագիրը լրացնում է ավտոմատ և սխալ է հաշվարկում։
Կանխավ շնրոհակալ եմ։
Տարեկան ոչ մի ձև չունեք հանձնելու:
Միկրոձեռնարկատիրության ոլորտում աշխատող ԱՁ-ն, եթե ունի աշխատող` չի ներկայացնում տարեկան հաշվարկ եկամտային հարկի և սոց. վճարի գծով, այլ ամսական եկամտայինի հաշվարկ է ներկայացնում: Եթե ծրագիրը լրացնում է ավտոմատ և սխալ է հաշվարկում, ապա խմբագրում կատաեք:
Միկրոձեռնարկատիրության ոլորտում աշխատող ԱՁ-ն ներկայացնում է իրացման շրջանառության վերաբերյալ տարեկան հաշվարկ, իսկ եկամտային հարկի և սոց. վճարի գծով ներկայացվում է ամսեկան հաշվարկ աշխատողների մասով:
Եկամտայինի տարեկան հաշվարկ կա միայն 163. ՀԱՇՎԱՐԿ Եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան, բայց դա չի վերաբերվում միկրոձեռնարկատիրության ոլորտում աշխատող ԱՁ
Շնրոհակալ եմ շատ։
Միկրոյով աշխատող Ա/Ձ-ն տարեկան եկամտահարկի հաշվետվություն չունի աշխատողների պահով։