Հայկ․
Հարգելի հաշվապահներ, մի հարց ունեմ, կխնդրեի պատասխանել։ ՏՏ հավաստագրված ընկերության աշխատանքային պայմանագրով աշխատակիցների համար եկամտային հարկը 10% է հաշվարկվում, բայց ունեցել ենք նաև քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող, ում համար մի քանի ամիս նույնպես 10% է հաշվարկվել 20-ի փոխարեն։ Կխնդրեի ասել՝ ի՞նչ հնարավոր տարբերակ ունենք հավելյալ 10% չվճարելու, արդյո՞ք կարող ենք պայմանագրիը փոխել աշխատանքային և ճշգրտել հաշվետվությունները՝ թողնելով 10%: Եվ ի՞նչ ռիսկեր կլինեն այս դեպքում։ ՆԱԽԱՊԵՍ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ։
ցանկացած ժամանակ կարող եք պայմանագրիը փոխել աշխատանքայինի, ռիսկերի առումով քանի դեռ կամերալ արձանագրություն կամ ստուգում չկա, պետք է ուղղումներ կատարեք, նախորդ հաշվետվությունները ճշտեք, իսկ չվճարել 10 տոկոս չեք կարող քանի որ գրանցման հայտով ներկայացված է ու 2024-ի համար հայտարարատու է հանդիսանում այդ անձը,եթե ռեզիդենտ է,
Շնորհակալությու պատասխանի համար Տիգրան ջան։ Մի բան էլ, իսկ եթե արդեն կամերալ ենք ստացել, նոր դրանից հետո ենք ճշգրտումներ կատարել, սրա մասով ռիսկ կա՞, եթե նախորդ քաղ իրավականը ներկայացրել ենք, որ հանձնվել է սխալմամբ և նույն օրվա դրությամբ ներկայացվել է աշխատանքային հարաբերություններ ու Էս պարագայում ստացվում է, որ մեր սխալ ներկայացրած 10% հարկը մնում է անփոփոխ։
կարող էիք չփոխել, բայց քաղիրավականի համար մեկ է 20 տոկոս պիտի վճարեիք, 10 տոկոսը պետք է լրացուցիչ վճարեիք,