Եկամտային հարկի հաշվարկների ճշգրտումներ

Armine.

Հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ պարզաբանել (մանրամասն նկարագրել քայլերը), թե ինչ կարգով պետք է ճշգրտում կատարեմ ձև 86 հաշվետվության մեջ: Բանն այն է, որ մեր կազմակերպության տնօրենի հրահանգով այս տարվա հունվար-մայիս ամիսների համար ներկայացված հաշվետվություններում ինքնաշխատ կերպով հաշվարկվել է կուտակայինը, սակայն մեր ընկերության 1974-ից հետո ծնված քաղաքացիները փաստացի ստացել են իրենց աշխատավարձն ամբողջությամբ: Այսինքն, նրանց համար իրականում, փաստացի կերպով ոչ պահվել, ոչ էլ փոխանցվել են կուտակայինի գումարները: Հիմա իրենք ներկայացրել են դիմումներ, սակայն որևէ կերպ չեմ կարողանում հասկանալ, թե հիմա ինչ պետք է անեմ անցած 5 ամիսների հաշվետվությունների ճշգրտման հետ կապված: Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Իրինա

Եթե աշխատավարձից պարտադիր կուտակային գումար չի պահվել, աշխատավարձն ստացել են ամբողջությամբ, ապա ինչի՞ համար են դիմում ներկայացրել: Դիմում ներկայացնում են այն կազմակերպությունների աշխատողները, որոնց աշխատավարձից արդեն իսկ պահվել է կուտակայինը: Ավելին իմանալու համար դիմեք ձեզ սպասարկող ՀՏ:

Իրինա

Բարև ձեզ: Կարծում եմ, որ ճշգրտման կարիք չկա, քանի որ աշխատավարձից ոչ հաշվարկել, ոչ էլ պահումներ եք կատարել, այսինքն ձեզ մոտ փոփոխություններ չեն եղել:

Silva

Արմինե ջան, ձև 86 հաշվետվությունները 5 ամիսների համար կրկին ամիս առ ամիս լրացրեք, և ուղարկեք հարկային, քանի որ հանված է ինքնաշխատ հաշվելու մեխանիզմը: Հարկայինի կողմից կնդունվի Ձեր ուղարկված վերջին տվյալներով հաշվետվությունները, իսկ եթե ճշգրտում չներկայացնեք, կհամարվի, որ հաշվարկել եք կուտակային գումարները և չեք վճարել: Ձեզ հաջողություն: