Lala.
Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք: 2014թ.-ի և 2015թ.-ի համար ներկայացրել եմ Ա/Ձ-ի հաշվետվությունը: Սոց. վճարող եմ: Հաշվետվության մեջ նշել եմ միայն եկամտային հարկի համար վճարված 60 000-ը: Չեմ լրացրել 5.4 կետը: Այսօր 24.05.2016թ. ինձ զանգահարել են ՀՏ-ից և տեղեկացնում են, որ 2014 և 2015թթ.-ի համար ուղարկված հաշվետվությունները սխալ են և տույժ ու տուգանքներ են ավելացել: Իմ այն հարցին, թե ինչու՞ են հիմա (մեկ տարի անց) ինձ տեղյակ պահում, պատասխանեցին, որ նոր են տեսել:
Հիմա ի՞նչ պետք է անեմ, ո՞րն է լինելու իմ հաջորդ քայլը և արդյո՞ք հնարավոր է գոնե տույժն ու տուգանքը չվճարել:
Հարգելի Լալա,
Ձեզ ոչ մի տույժ չեն կարող հաշվարկել, քանի որ դուք ժամանակին ներկայացրել եք Ձեր տարեկան հաշվետվությունները: Պարզապես պետք է ներկայացնեք եկամտային հարկի ճշտված հաշվարկ: Հետո վճարեք ձեզ համար սահմանված սոց. վճարը:
Հարգելի Լալա, սխալվելու դեպքում դուք պարտավոր էիք ճշգրտված հաշվետվություն ներկայացնել մեկ օրացույցային տարվա ընթացքում, կներեք, իսկ օրենքի չիմացությունը դեռևս չի ազատում մեզ պատասխանատվությունից, կարդացեք օրենքի 13 և 22 հոդվածները, հետո մեկ բան ևս՝ հաշվետվությունը ուղարկելուց հետո դուք պետք է ստացած լինեք ծանուցում, լավ, հասկացանք հաշվետվության մեջ չեք լրացրել, իսկ սոց. վճարումներ կատարել եք, ամեն դեպքում խորհուրդ կտայի ՀՏ-ի հետ պարզաբանել:
Շնորհակալ եմ շատ: Ճշգրտվածն արդեն ուղարկել եմ և չեմ պատրաստվում 18 500 դրամ “առաջացած” տույժը վճարել:
Չեմ մտածել, որ բացթողում կամ սխալ է եղել իմ կողմից, քանի որ որևէ ծանուցում չեմ ստացել: Իսկ վճարումներ չեմ արել, որովհետև սոց. վճարող եմ համարվում իմ մյուս աշխատանքի վայրից, հետևաբար իմ աշխատավարձից ամեն ամիս պահումներ եղել են: