Լուսինե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: ՍՊԸ-ն ֆիզ. անձի հետ կնքել է ծառայությունների մատուցման պայմանագիր, պայմանագրի տևողությունը 2 ամիս, ընդհանուր գինը կազմում է 1 000 000 դրամ: Ֆիզ. անձին տրվել է կանխավճար 60 % չափով (26 % հանած):
Ինչպե՞ս լրացնել եկամտային հարկի ամփոփ հաշվարկը առաջին ամսվա համար: Ինչքա՞ն եկամտային հարկ է պետք վճարել առաջին ամսվա համար:
Շնորհակալություն:
Հարգելի Լուսինե, իմ կարծիքով դու պետք է հաշվետվության մեջ տվյալ ամսվա համար այնքան գումար հաշվարկես, ինչքան վճարել ես: Համակարգը ավտոմատ կհաշվարկի եկամտային հարկը: Ամփոփ հաշվարկում անհրաժեշտ է լրացնել քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի վարձատրություն բաժինը` այնտեղ գրելով փաստացի վճարված գումարը: