Եկամտային հարկի ամփոփ հաշվարկի լրացման հետ կապված

Անահիտ.

Բարև ձեզ: Ես ունեմ աշխատակից, ով գտնվում է չվճարվող արձակուրդում: Եկամտային հարկի ամփոփ հաշվարկի ժամանակ նրա համար չեմ նշել աշխատավարձի չափ, բայց սեղմել եմ հաշվիչի վրա, և նրա համար գրվել է զրո թիվը: Կարո՞ղ է սա պատճառ հանդիսանալ, որպեսզի հաշվետվությունս ՊԵԿ-ի կողմից ընդունվի սխալներով: Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
ՄԱՆԵ

Անահիտ ջան, ինձ էլ նույն հարցն է հուզում, և 99 տոկոսով համոզված եմ, որ հաշվետվությանս կարգավիճակը կապված է միայն դրա հետ, ինձ մոտ էլ 0 է, բաըց քանի որ անունը բերում է, ջնջել չես կարող: Կարծում եմ` դա խնդիր չի լինի:

Նաիրա

Անահիտ ջան, ես նույնպես նման խնդիր եմ ունեցել և հաշվետվությունս ուղարկել եմ, ու ՊԵԿ-ում այն ընդունվել է սխալով: Ես այդ հարցով դիմել եմ հարկային ծառայության աշխատակիցներին, և նրանք ինձ ասացին, որ անտեսեմ սխալի փաստը, քանի որ ամեն ինչ ճիշտ է: Իմ կարծիքով դա կապված է ծրագրի հետ, և հույս ունենանք, որ շուտով կշտկեն:

Angelina

Հարգելի կոլեգաներ, ինձ մոտ ևս առաջացել է նույն խնդիրը: Համոզված եմ, որ բոլոր հաշվետվությունները ճիշտ են, բայց ունեմ արձակուրդում գտնվող աշխատողներ, որոնք աշխատավարձ չեն ստանում: Ուղարկելով ՊԵԿ` այդտեղ հայտնաբերվել են սխալներ: Խնդրում եմ, եթե կարող եք, օգնեք ինձ հասկանալ, թե ինչպե՞ս պետք է լրացվի չվճարվող արձակուրդում գտնվող անձանց հաշվետվությունները: