Եկամտահարկի պահում

Ադրիանա.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ օգնեք կողմնորոշվելու, օտարերկրացու հետ կնքվել է քաղիրավական պայմանագիր 1 օրով, որպես դերասան 200000 դրամով: Եկամտահարկի պահումը ինչպես պետք է լինի 200000*10%=20000, թե ((200000-80000)*20%)+8000=32000: Տարբեր կարծիքներ եմ լսում ու չեմ կողմնորոշվում, եթե ծառայություն է, 10% պետք է լինի:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
14 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արմեն

միանշանակ 2-րդ տարբերակը

Լիանա

Ադրիանա, ինձ թվում է, դա կախված է նրանից, թե կոնկրետ ինչպիսի պայմանագիր է:

Աննա Մ

Հարգելի Ադրիանա,

Քաղիրավական պայմանագրի կատարման համար և քաղաքացիների և օտարերկրացիների համար պետք է հաշվակվի եկամտահարկը ինչպես դա կարվեր աշխատավարձից` այսինքն սանդղակով: Օտարերկրացիների համար դա կլինի ((200000-80000)*20%)+8000=32000: Օտարերկրյացիների համար 10% դրույքաչափը օգտագործվում է պասիվ եկամուտների դեպքում: Իսկ Ձեր դեպքում դա աշխատանքների կատարում է

Մերի

Ադրիանա ջան, քաղ. իրավական պայմանագրով տված գումարը համարվում է աշխատավարձին հավասարեցված եկամուտ: Ըստ այդմ բավական է նայել եկամտահարկի հաշվարկի բլանկը և ամեն ինչ պարզ կլինի, այսինքն եթե աշխատավարձ է ուրեմն հաշվարկվում է նույն սանդղակով առանց 30000 նվազեցման, հետևաբար ((200000-80000)*20%)+8000=32000:

Աննա

Բարև հարգելի Ադրիանա!
Ոչ ռեզիդենդի եկամտահարկը պահվում է առանց անձնական նվազեցման,այսինքն` 30000դր-ը չնվազեցնելով:Իսկ հաշվարկը պետք է կատարել նոյն ձևով ինչպես ասվում է օրենքով`մինչև 80000դր-10%,իսկ 80000դր.-ից ավելին 20% ((200000-80000)*20%)+8000=32000:
Իսկ 10%-ով հարկվում են ռոյալթիները,տոկոսները,վարձակալական վճարները և ֆիզիկական անձանցից գույք ձեռք բերելու դիմաց վճարվող եկամուտները:

D.Arsen

Հարգելի Ադրիանա,ձեզ հղում եմ եկամտահարկի 34 հոդվածը.1.հայաստանում ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտների հարկումը կատարվում է սյուն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:ա) ՀՀ-ում աշխատանքի վարձատրությունը և դրան հավասարեցված այլ վճարումները.բ)ՀՀ-ում քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից ստացված եկամուտը:Հարգանքներով Դ.Արսեն

Gayane

Հարգելի Ադրիանա ձեր ուզած գումարի պահումը կլինի այսպես 200000հզ. աշխատավարձի դեպքում /200000-30000-80000-6000/*20%+8000=24800,սակլինի ձեր եկ/հարկը

ադրիանա

շատ շնորհակալ եմ:

Արթուր84

Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց աշխատանքի վարձատրությունից և դրան հավասարեցված եկամուտներից եկամտահարկը հաշվարկվում և պահվում (գանձվում) է սույն օրենքի 18 հոդվածով սահմանված դրույքաչափերով` առանց սույն օրենքով սահմանված անձնական նվազեցումները կատարելու: Այսինքն`մինչև 80,000 դրամ հարկվող եկամտի 10 տոկոսը 80,000 դրամից ավելի 8,000 դրամին գումարած
80,000 դրամը գերազանցող գումարի 20 տոկոսը
տես ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆՀոդված 22
http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=46720

Արթուր84

Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց աշխատանքի վարձատրությունից և դրան հավասարեցված եկամուտներից եկամտահարկը հաշվարկվում և պահվում (գանձվում) է սույն օրենքի 18 հոդվածով սահմանված դրույքաչափերով` առանց սույն օրենքով սահմանված անձնական նվազեցումները կատարելու:Այսինքն` քո դեպքում 80,000 դրամից ավելի-8,000 դրամին գումարած 80,000 դրամը գերազանցող գումարի 20 տոկոսը : Եկամտահարկի մասին օրենք հոդված 22:
Կարող ես ինքդ կարդալ`
http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=46720

Արթուր84

Այսինքն Գայանե ըստ օրենքի 30000 չի նվազեցվում և 3% սոցը չի հանվում

Արմո

Հարգելի կոլեգաներ
Թույլ տվեք չհամաձայնվել ձեզ հետ` կապված քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող օտարերկրացու հարկման սանդղակի հետ, քանի որ համաձայն նույն եկամտահարկի հրահանգի 24.1 կետի`

օտարերկրացիների աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները համարվում են հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներ, եթե այդ եկամուտները հաշվարկվում են աշխատանքային պայմանագրի համաձայն Հայաստանի Հանրապետությունում աշխատանքներ կատարելուց` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը համապատասխան:

Այսինքն` նշված եկամուտը պետք է դիտել որպես հայաստանյան աղբյուրներից ստացված այլ եկամուտներ և Եկամտահարկի մասին ՀՀ օրենքի 22 հոդվածի համաձայն հարկել 10 տոկոս դրույքաչափով:

Արմո

Հարգելի Մերի
Ինչ վերաբերվում է Ձեր այն տեսակետին, թե` “քաղ. իրավական պայմանագրով տված գումարը համարվում է աշխատավարձին հավասարեցված եկամուտ”, ապա թույլ տվեք նկատել, որ եկամտահարկի (ոչ սոց. վճարների) առումով որևէ տեղ նման միտք չկա: Եթե համաձայն չեք, խնդրում եմ ուղղեք ինձ:

Արմո

Ավելացնեմ, որ Եկամտահարկի հրահանգի 16 օրինակում հստակ երևում է, որ օտարերկրացուն քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում վճարված եկամուտը հարկվում է Ադրիանայի նշած 1-ին տարբերակով, այսինքն` 10%-ով: