Եկամտահարկի հաշվարկ և վճարում բյուջե

Արթուր.

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում.

Եթե Ա/Ձ-ն գործունեությունը սկսել է օգոստոս ամսին, աշխատող ձևակերպված չէ, և աշխատում է վարձակալած տարածքում, որի վարձավճարը համաձայն պայմանագրի կազմում է 300.000դր և վճարումը կատարվում է հետևյալ կերպ.
օգոստոս ամսվա վարձավճարը վճարվել է սեպտեմբերի 1-ին,
սեպտեմբեր ամսվա վարձավճարը վճարվել է հոկտեմբերի 1-ին:

Կցանկանաի իմանալ` եկամտահարկ 10% երբ պետք է վճարեմ, և
3-րդ եռամսյակի համար եկամտահարկի հաշվետվության մեջ պետք է ներառել վճարումը, թե ոչ…
Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Albert

Բարև Ձեզ, Արթուր։
1.Համաձայն ՀՀ պետական եկամուտների նախարարի 16 ապրիլի 2001թ. թիվ 02/456 հրամանով հաստատված հրահանգի 7-րդ բաժնի 27 – րդ կետի.
« Հարկային գործակալը եկամտի վճարման աղբյուրի մոտ պահված (գանձված) եկամտահարկը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է փոխանցում ֆիզիկական անձանց եկամուտների վճարման ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ։»։
Արթուր, տվյալ կետում կան, նաև, բացառություններ, բայց նրանք քո նծած դեպքին չեն վերաբերվում, և անհրաժեշտության դեպքում կարողես ինքնուրույն ծանոթանալ։ Քանի որ վճարումը կատարվել է սեպտեմբերի 1-ին, ապա 27-րդ կետից հետևում է, որ եկամտահարկի գումարը պետք է փոխանցել հոկտեմբերի 20-ից ոչ ուշ։
2. Համաձայն նույն Հրահանգի 28-րդ կետի, քանի որ վճարումը կատարվել է սեպտեմբերի 1-ին, ապա մինչև նոյեմբերի 1-ը ներկայացնել Հավելված 1-ով բերված ձևով հաշվարկ՝անցած 3-րդ եռամսյակում ֆիզիկական անձանց վճարված եկամուտների և այլն, և այլն-ի մասին…Եթե այդ հաշվարկի ձևաթուղթը ձեռքիտ տակ ունես, ապա, եթե չեմ սխալվում, նրա 20-րդ տողը նախատեսված է հենց վարձակալական վճարների համար։

Արթուր84

Արթուր ես ունեմ Ա/Ձ, որի 10% ներառել եմ 3-րդ եռամսյակի հաշվետվության մեջ, անկախ նրանից երբ եմ վճարել վարձավճարը:
Ալբերտ մի հարց տամ քեզ, եթե օրինակ սեպտեմբեր ամսվա աշխատավարձը վճարում եմ հոկտեմբերի 1-րն, ապա աշխատավարձից եկամտահարկը պետք է վճարեմ մինչև նոյեմբերի 20-ը? Ես մի անգամ տենց արել եմ, ինձ հարկայինից ասեցին որ ուշացրել եք ձեր մուծումը, պետք է մուծեք մինչև օրինակ այս դեպքում սեպտեմբերի 20-ը, քանի որ հաշվետվությունը ներկայացնելիս մեջը չի երևում ես երբ եմ վճարել աշխատավարձը , հաշվարկել եմ պետք է մուծեմ:

Albert

Պատասխանը վերաբերվում է Արթուր84-ի տված հարցին։ Արթուր, եթե իմ առաջին պատասխանը ուշադիր կարդացելես, ապա գիտես, որ
1. ՀՀ պետական եկամուտների նախարարի 16 ապրիլի 2001թ. թիվ 02/456 հրամանով հաստատված հրահանգի 7-րդ բաժնի 27 – րդ կետը ունի բացառություններ, որոնց բովանդակությունը ես չեմ նշել։։ Ձեր դեպքը վերաբերվում է հենց այդ բացառություններից մեկին։
2.ՏՀՏ-ի պատասխանը ես ճիշտ չեմ համարում, քանի որ տվյալ պայմաններում, սեպտեմբեր ամսվա համար հաշվարկված աշխատավարձից վճարվող եկամտահարկի գումարը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է փոխանցվում, այդ, սեպտեմբեր ամսվան հաջորդող, հոկտեմբեր ամսվա 20-ից ոչ ուշ։»։
3.Տարբերությունը այն է, որ մի դեպքում հիմք է ընդունվում եկամտի վճարման փաստը, իսկ մյուս՝բացառոթյան դեպքում, եկամտի հաշվարկման փաստը։
4. Եվ վերջում կառաջարկեմ վերը նշված ՀՀ պետական եկամուտների նախարարի 16 ապրիլի 2001թ. թիվ 02/456 հրամանով հաստատված հրահանգի 7-րդ բաժնի 27 – րդ կետի հետ ծանոթանալ և ամեն ինչ, պետք է որ, պարզ դառնա։