Եկամուտ հեղինակային իրավունքից

Գոռ․

Բարև Ձեզ։ Ես ֆիզիկական անձ եմ, ով եկամուտ է ստանում տոկոսներով իմ պատրաստած 3D դիզայնի մոդելի հեղինակային իրավունքից։ Կարո՞ղ է սա համարվել ռոյալթի, և որքա՞ն հարկ պետք է վճարեմ դրա համար:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

այո կարող է համարվել ռոյալթի: Ռոյալթիների մասով եկամտային հարկը հաշվարկվում է տասը տոկոս դրույքաչափով:
34)  ռոյալթի՝   հարկ վճարողի մտավոր սեփականության և այլ ոչ գույքային իրավունքների օգտագործումից ստացված կամ ստացման ենթակա եկամուտ: Ռոյալթի է համարվում մասնավորապես գյուտերի, արտոնագրերի, հեղինակային իրավունքի` գրականության, գիտության կամ արվեստի, ներառյալ՝ հեռուստատեսության կամ ռադիոհաղորդակցության համար կինոֆիլմեր, աուդիո և տեսաձայնագրություններ, համակարգչային ծրագրերի, վկայագրի, ապրանքային նշանի, գծագրի կամ մոդելի, սխեմայի, գաղտնի բանաձևի կամ գործընթացի կամ արդյունաբերական, առևտրային կամ գիտական տեղեկատվության կամ փորձի օգտագործման համար եկամուտը:

Արմեն

Տիգրանի հետ համամիտ եմ: Եթե եկամուտը վճարում է հարկային գործակալ համարվող տնտեսավարող սուբյեկտը, ապա կարծում եմ հարկը Ձեզնից կպահի, հաշվարկում կներառի և կվճարի պետբյուջե: