Նարինե.
Համատիրությունը, որը համարվում է շահույթ չհետապնդող կազմակերպություն, ամեն ամիս գրում է հաշվարկային փաստաթուղթ` ոչ բնակելի տարածքներին։ Խնդրում եմ պատասխանել` արդյոք այն համարվում է համատիրության համար եկամուտ, թե՞ ոչ, և շահութահարկի հաշվետվությունում որտե՞ղ պետք է այն ներկայացվի։
Այո համարվում է համատիրության համար եկամուտ, շահութահարկի հաշվետվությունում պետք է այն ներկայացվի տող 18-ում։
Այո դա շահույթ է համարվում և պետք է ներկայացնեք 18֊րդ տողում։
Եթե դուրս եք գրել հաշվարկային փաստաթուղթ , դա նշանակում է եկամուտ եք ստացել, որը հանդիսանում է ձեր համախառն եկամտի տարր, ուստի այն պետք է ներառեք ձեր շահութահարկի հաշվարկի մեջ։
Շնորհակալ եմ պատասխանների համար
Իսկ առձեռն հավաքված անդամավճարները շահութահարկի հաշվետվության մեջ ցույց տալիս ենք?
Այո, սակայն դրամարկղային գործառնությունների կանոնները պահպանելու պայմանով:
Բայց անդամավճարը արդյո՞ք շահույթ է համարվում։
Դա շահույթ չէ,դա հասույթի տարր է:
Հարգելի Տիգրան,շահութահարկի հոդված 108 -ի 11րդ կետով չենք կարող առաջնորդվել՞