Ռոզա.
Բարև ձեզ: Եթե աշխատակիցը գնում է ֆիզ. արձակուրդ և 2021թ. հունվարից միչև մայիս ընկած ժամանակահատվածում եղել է համայնքային ծառայող, իսկ հունիսի 2-ից աշխատել է ԱՁ-ում: Որ խնդրեմ չե՞ք ասի` տարածքային սոցապ պետք է դիմե՞լ այլ գործատուի վճարման եկամտի մասին տեղեկանք ստանալու համար ,թե՞ հարկային։ Նշեմ, որ նախկին աշխատավայրից եկամտի մասին տեղեկանք վերցրել եմ։ Խնդրում եմ ինձ օգնել: Նախապես շնորհակալություն:
Եթե նախկին աշխատավայրից եկամտի մասին տեղեկանք վերցրել եք ու ներկա աշխատավայրի տվյալների հետ լրիվ 12 ամիսների տվյալներ ապահովվում է,նորմալ է։
Իմ իմանալով՝ հիմա սոցիալական ծառայությունում աշխատողների ստացած եկամուտներին տիրապետում են, և իրենք էլ կարող են տեղեկանք տրամադրել։
Այնտեղից ասացին, որ չեն տրամադրում, սակայն օրենքի մեջ գրված է, որ տրամադրում են, դրա համար անհասկանալի իրավիճակ էր ստեղծվել, սալայն այստեղ ասացին, որ նորմալ է, աշխատանքի վայրից վերցված տեղեկանքը ևս անցնում է։
Աշխատավայրից տեղեկանք կարող են տրամադրել, բայց եթե տեղեկանքում սխալ եկամուտ նշված լինի, մայրության նպաստը սխալ կհաշվարկվի։ Ձեզ անհրաժեշտ է վերցնել քաղվածք հարկային մարմնից՝ ֆիզիկական անձի անհատական հաշվի քաղվածք 1 տարվա՝ հաշվառման ենթակա 12 ամիսները ներառող, տարվա մեջ մեկ անգամ քաղվածքը տրամադրվում է անվճար։
Հարգելի Ռոզա,
պետք է դիմել հարկային տեսչության որևէ սպասարկման բաժին այնտեղից կտրամադրեն անհատական հաշվի քաղվածք:
Կարծում եմ աշխատակցուհու ներկայացրած տեղեկանքը հիմք է բյուլետենի հաշվարկման համար։