Եկամուտների մասին տեղեկանք

Տիգրան.

Հարգելի հաշվապահներ: Ընկերության աշխատակիցը գնում է մայրության արձակուրդի, ով նաև մեկ այլ տեղում է համատեղությամբ աշխատում: Հիմնական աշխատավայրից պահանջել են ներկայացնել հարկային մարմնի տեղեկանք վերջին մեկ տարվա ընթացքում ստացած եկամուտների մասին տեղեկատվություն: Խնդրում եմ ասել, եթե օգոստոսի 4-ին վերցվի այդ տեղեկանքը՝ հարկային մարմնի, արդյո՞ք 2021թ. հուլիս ամսվա ստացած եկամուտը մեջը ներառված կլինի, թե՞ ոչ: Խնդրում եմ տրամադրել այդ տեղեկատվությունը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարիաննա

Հարգելի Տիգրան, հաշվարկը կատարվում է պահանջն առաջանալու ամսվան նախորդող տասներկու ամիսների եկամուտով։ Հղիության և ծննդաբերության արձակուրդ գնալու ամսվան նախորդող ամսվանից հետ հաշվեք տասներկու ամիս։ Հարկային մարմնից պետք է ստանալ այդ ամիսների անհատական հաշվի քաղվածքը։

Tigran

Եթե ընկերության աշխատակիցը օգոստոսին գնում է մայրության արձակուրդի, ապա 2021թ. հուլիս ամսվա ստացած եկամուտը բյուլետենի համար հաշվարկվող միջին աշխատավարձի հաշվարկում ներառվելու է:

Ալլա

Եթե գործատուն այդ ժամանակ արդեն հարկային ներկայացրած լինի հուլիս ամսվա եկամտայինի հաշվարկը, ապա հարկային տեղեկանքի մեջ այն ևս կերևա։