Լիլիթ․
Բարև ձեզ, գրում եմ հետևյալ հարցով։ Հայաստանի քաղաքացի եմ, արտասահմանից առցանց աշխատանքի առաջարկ եմ ստացել։ Աշխատանքը խորհրդատվական բնույթ ունի։ Ֆիրման առաջարկում է կամ ԱՁ բացել, կամ էլ ուղղակի պայմանագիր կնքել և ամսվա կամ տարվա վերջում ցույց տալ վճարած հարկերը։ Ստացվելից գումարը քիչ է ԱՁ-ի համար, ուզում եմ աշխատել ուղղակի պայմանագրով։ Կասե՞ք՝ որտե՞ղ պետք է հայտարարագրեմ եկամուտները, և ինչպե՞ս պետք է հարկվի արտասահմանից ստացված գումարը, ամսական, թե՞ տարվա վերջում (համաձայն նոր օրենքի) հայտարարագիր պետք է ներկայացնեմ։
Ամսվա կտրվածքով կարող եք դուրս գրել հաշիվ վավերագրեր, իսկ տարվա վերջում ներկայացնել հայտարարագիր
եթե որպես ֆիզ.անձ գործեք, պետք է հարկայինում հաշվառվեք հարկատու որ հայտարարագրեք եկամուտները, արտասահմանից ստացված գումարը պետք է հարկվի այստեղ ըստ ստացման օրվա փոխարժեքի, համաձայն նոր օրենքի 2025-ից հաստատ հայտարարագիր պետք է ներկայացնեք։