📢 Կարևոր նորություն՝ եկամուտների հայտարարագրերի ժամկետների վերաբերյալ
Հեղինակ՝ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյան

Բաբկեն Թունյանը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որը նպատակ ունի երկարաձգել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետները՝ արձագանքելով քաղաքացիների հնչեցրած մտահոգություններին։

🔹 Ի՞նչ է փոխվում.
➡️ 2024 թ․ եկամուտների համար հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը կլինի մինչև 2025 թ․ նոյեմբերի 1-ը։
➡️ 2025 թ․ եկամուտների համար՝ 2026 թ․ մարտի 2-ից մինչև նոյեմբերի 1-ը։
➡️ Իսկ 2026 թվականից սկսած, հայտարագրման ժամանակահատվածը կսահմանվի մարտի 2-ից մինչև հուլիսի 1-ը։

📌 Նախագիծը նախատեսվում է ընդունել արտահերթ նիստով և արագացված ընթացակարգով արդեն այս ամսվա ընթացքում։

Սա լուրջ քայլ է՝ ուղղված գործընթացը քաղաքացիների համար առավել հասանելի ու հարմար դարձնելուն։ Մանրամասները կներկայացվեն նիստի ժամանակ։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արտեմ Մելիքջանյան

Վերջապես, պատկերացնու՞մ եք երկու ամիս առաջ բանավոր հայտարարվեց երկաձգման մասին, սակայն մինչ այժմ պաշտոնական փաստաթղթով չի հաստատվել երկարաձգումը, եթե չլինեին քաղաքացիների բողոքները այդպես էլ կմանար և մի ստվար զանգված կտունգավեր հայտարարագիր չներկայացնելու համար: Այսօր պարզապես հետաքրքրության համար զանգել եմ ՊԵԿ թեժ գիծ և ի զարմանս ինձ իմացա, որ պաշտոնական երկարացման որոշում չկա: Հուսանք արագ կընդունեն:

Tigran

Նախագիծը նախատեսում են ընդունել առանց կարդալ և ասենք մի 60-70 կնոպկա սեղմողներով