Էդուարդ.
Բարև ձեզ:
Խնդրում եմ օգնեք հասկանալ` եթե ՍՊԸ-ն իրեն պատկանող անշարժ գույքը վաճառում է, ինչքա՞ն հարկ պետք է վճարի: Նախապես շնորհակալություն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Էդուարդ.
Բարև ձեզ:
Խնդրում եմ օգնեք հասկանալ` եթե ՍՊԸ-ն իրեն պատկանող անշարժ գույքը վաճառում է, ինչքա՞ն հարկ պետք է վճարի: Նախապես շնորհակալություն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Եթե գործարքը հարկվի շրջանառության հարկով` վաճառքի գնի 10 %, իսկ եթե շահութահարկով և ԱԱՀ-ով, ապա դրանց համապատասխան տոկոսադրույքներով ու հաշվարկներով, սակայն.
1) Շահութահարկի մասով – “Շահութահարկի մասին” ՀՀ օրենքի հոդված 43.
…
դ) շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների օտարման դեպքում եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված գործարքի կատարման օրվա դրությամբ: Բացառությամբ բռնագրավման, նվիրատվության կամ այլ ձևով պետությանը օտարման դեպքերի, հարկվող շահույթը որոշելիս շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների օտարումից եկամուտը հաշվարկվում է գույքահարկով հարկման նպատակով` դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքից ոչ պակաս չափով: Այդ չափից պակաս հատուցման դեպքում տարբերությունը գործարքի կատարման օրը դիտվում է որպես նոր սեփականատիրոջը ներված պարտավորություն:
2) ԱԱՀ-ի մասով – “Ավելացված արժեքի հարկի մասին” ՀՀ օրենքի հոդված 8.
…
9) շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ (կիսակառույց)), բնակելի կամ այլ տարածքների օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է սույն հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս՝ գույքահարկով հարկման նպատակով՝ դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքից, բացառությամբ սույն կետով նախատեսված դեպքի:
Գոյություն ունի այս գործարքը առանց որևէ հարկերի և տուրքերի իրականացնելու օրինական մեխանիզմ, այդ թվում չպետք է վճարվի կադաստրային արժեքը:
* Անհրաժեշտ է հիմնադրել այլ ՍՊԸ և անշարժ գույքը ներդնել կանոնադրական կապիտալի մեջ:
* Անհրաժեշտ է նոր ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասերը 99 և 1 տոկոս համամասնությամբ նոմինալ արժեքով (օրինակ 10.000 ՀՀ դրամ) վաճառել կամ նույն համամասնությամբ նվիրել գնորդին և նրա համար հարազատ այլ անձի:
* 99 տոկոս բաժնեմասի սեփականատերը՝ իրական գնորդը, ընկերությունից դուրս գալու մասին դիմում է ներկայացնում և ՍՊԸ մասին օրենքի 23 հոդվածի հիմքով տալիս է իր համաձայնությունը իր բաժնեմասի արժեքին համապատասխան գույք վերցնելու մասին:
* Ժողովի որոշմամբ այս հարցը փակվում է, գույքը տրվում է դուրս եկող մասնակցին, իսկ կանոնադրական կապիտալը նվաազեցվում է և հավասարեցվում 0-ի
* արդյունքում մնում է դատարակ ՍՊԸ-ն, իսկ անշարժ գույքն անցնում է նոր սեփականատիրոջը:
Ի գիտություն: 1) Անշարժ գույքը նոր ընկերության կապիտալ ներդնելը չի հարկվում, 2) բաժնոմասի առուվաճառքի գործարքը չի հարկվում
Այս սխեման գրագետ անելու դեպքում որևէ հարկային պարտավորություններ չեն առաջանա: