Միլենա.
Բարև ձեզ:
Եթե ՍՊԸ հիմնադրի հաշիվների վրա ԴԱՀԿ կալանք կա, կալանքը տարածվու՞մ է ընկերության բանկային հաշվի վրա, եթե այն ընկերության տնօրենի անունով է: Այս դեպքում ինչպե՞ս հարկային պարտավորություն կատարի տնօրենը: Հարկավոր է լիազորել այլ անձի, ով մինչ ամսի 20-ը տնօրենի փոխարեն կվճարի հարկայինին գումարը: Ի՞նչ տարբերակ կառաջարկեք:
Հարգելի Միլենա, ՍՊԸ հիմնադրի պարտավորությունները կապ չունեն ՍՊԸ հետ, ինչպես նաև հակառակը:
Եթե այնուամենայնիվ ՍՊԸ հաշվի վրա կալանք դրվի, հարկային պարտավորությունները կարելի է կատարել` բանկում վճարումը կատարելով կանխիկ, ոչ կազմակերպության հաշվից: