Եթե պայմանագիրը հակասում է աշխատանքային օրենսգրքին

Կարինե.

Բարեվ Ձեզ: Խնդրում եմ օգնել գտնել՝ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերը գործող օրենսդրությանը համապատասխանության փորձաքննություն իրականացնող իրավաբանական կազմակերպություն։ Եթե ունենք կասկածներ, որ այդ պայմանագիրը հակասում է աշխատանքային օրենսգրքին և այլ իրավական ակտերին։ Կանխավ շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Դուք խոսում եք կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի մասին, դա չի կարող հակասել աշխատանքային օրենսգրքին, քանի որ այդ պայմանագրերը աշխատանքային պայմանագրեր չեն և չեն ենթարկվում աշխատանքային օրենսգրքին։

Tigran

Քանի որ իրավաբան չեմ, սակայն կարող եմ ասել հետևյալը, որ ծառայությունների մատուցման պայմանագրերը պետք է կազմված լինեն քաղ.օրենսգրքի դրույթներին համապատասխան: Կայքի փաստաթղթեր մասում օրինակ կա: Իսկ աշխատանքային պայմանագրերը պետք է կազմված լինեն ըստ ԱՕ դրոււյթների, ինչպես նաև հաշվի առեք այն որ ԱՕ հ. մաս 6 6. Եթե դատական կարգով հաստատված է, որ գործատուի և աշխատողի միջև կնքված քաղաքացիաիրավական բնույթի պայմանագրով փաստացի կարգավորվում են աշխատանքային հարաբերություններ, ապա նման հարաբերությունների նկատմամբ կիրառվում են աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի դրույթները: Հետևաբար եթե կամավոր փորձելու եք ուղղումներ կամ համապատասխանեցումներ ապահովել այդ պայմանագրերում, ապա չեմ կարող վստահորեն ձեզ առաջարկ կատարել որևէ կազմակերպության, համենայնդեպս ընտրեք այնպիսի փաստաբանի, որ դատական պրակտիայի լավ փորձ ունենա: Անկախ նրանից, որ կապեր ունեմ այդ հանրույթի անձանց հետ, զերծ եմ մնում որևէ մեկին առաջարկելուց:

Ներսես

Աշխատանքային պայմանագիրը կարգավորվում է ԱՕ-ով, քաղ. իրավականը՝ ՔՕ-ով: Մնացածը իրավաբանական հարց է:

Karine

Ծառայությունների մատուցման պայմանագիրը աշխատանքային օրենսգրքով չի կարգավորվում, այլ քաղիրավականով։