Անուշ.
Բարև Ձեզ: Ֆիզ. գնացող աշխատողի միջին ամսական եկամուտը 927 000 է: Քանի որ աշխատել է 10 ամիս՝ 92 700-ական դրամով, ստացվում է ներկայիս նվազագույն աշխատավարձից ցածր, դա նորմա՞լ է, թե՞ ոչ: Եվ եթե աշխատել է 10 ամիս՝ կեղտոտ 92 700, ինչքա՞ն պիտի ֆիզ. ստանա:
Հաշվի առեք որ 92 700 թիվը 2021-ի հաշվով սխալ թիվ է, պետք է կազմի 93 300:
Բարև Ձեզ, Անուշ: Եթե աշխատողը գրանցված է ոչ լրիվ աշխատաժամանակով, օրինակ՝ շաբաթական 20 ժամ տևողությամբ, կամ սոցիալական վճար կատարող չէ, ապա 92 700 դրամը նորմալ է, հակառակ դեպքում նվազագույն ամսական աշխատավարձից ցածր է, պետք է լինի 93 289 դրամ: Ինչ վերաբերում է մայրության նպաստի չափին, ապա պետք է գումարել այդ 10 ամսվա ընթացքում ստացած բոլոր տեսակի վճարները, բաժանել 12-ի՝ միջին ամսական աշխատավարձը ստանալու համար, ստացված գումարն էլ բաժանել 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) և բազմապատկել ժամանակավոր անաշխատունակության օրացուցային օրերի թվով: Եթե բացի 92 700 դրամից այլ վճարներ չեն եղել, ապա, չնայած նրան, որ այն ցածր է նվազագույն ամսական աշխատավարձից, հաշվարկի ձևը այսպես է՝ 92700*10=927000/12=77250/30.4=2541*140=355740, սրանից էլ պետք է հանել 22 % եկամտային հարկը և կստանանք վճարման ենթակա մայրության նպաստը՝ 277 477 դրամ: