Գայանե.
Բարև Ձեզ: Եթե հիմնադիրը որոշել է շահաբաժնի մի մասը ստանա, իսկ մնացածը չի ստանալու` այս դեպքում շահաբաժնի 5%-ը հաշվարկվելու է միայն ստաված շահաբաժնի համար, թե՞ ամբողջ շահաբաժնի համար:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Գայանե.
Բարև Ձեզ: Եթե հիմնադիրը որոշել է շահաբաժնի մի մասը ստանա, իսկ մնացածը չի ստանալու` այս դեպքում շահաբաժնի 5%-ը հաշվարկվելու է միայն ստաված շահաբաժնի համար, թե՞ ամբողջ շահաբաժնի համար:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հոդված 24. Շահույթի բաշխումն ընկերության մասնակիցների միջև
1. Ընկերությունն իրավունք ունի տարեկան մեկ անգամ իրականացնել իր շահույթի բաշխում ընկերության մասնակիցների միջև: Շահույթի բաշխման մասին որոշումն ընդունվում է ընդհանուր ժողովի կողմից:
2. Բաշխման ենթակա շահույթը բաշխվում է ընկերության մասնակիցների միջև` ըստ ընկերության կանոնադրական կապիտալում նրանց բաժնեմասերի չափերի:
Հոդված 25. Ընկերության մասնակիցների միջև ընկերության շահույթի բաշխման սահմանափակումները
Ընկերությունն իրավունք չունի որոշում ընդունել ընկերության մասնակիցների միջև իր շահույթի բաշխման մասին կամ վճարել ընկերության մասնակիցներին շահույթ, որի բաշխման մասին որոշումն արդեն ընդունված է`
ա) մինչև ընկերության կանոնադրական կապիտալի լրիվ վճարումը.
բ) եթե որոշման ընդունման պահին ընկերության զուտ ակտիվների արժեքը փոքր է նրա կանոնադրական կապիտալից և պահուստային ֆոնդից կամ այդ չափից փոքր կդառնա նման որոշման ընդունման արդյունքում.
գ) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Համաձայն որոշման ինչքան շահաբաժին որ կստանա, դրա 5 տոկոսը կգանձվի որպես եկամտային հարկ հարկային գործակալի կողմից։
Գործում է հաշվառման դրամարկղային մեթոդը: Հարկը հաշվարկվելու է միայն վճարված գումարից:
Հարկվելու է այն գումարը, որը վճարվելու է:
Պահելու եք 5% եկամտային հարկ` միայն վճարված գումարից: