Հելեն.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել` եթե հաշվարկվում է արձակուրդային, և այն պետք է վճարել աշխատողին արձակուրդ գնալուց 3 օր առաջ, ապա ինչպե՞ս է հաշվարկային տեղեկագրում գրանցվում փաստացի գումարը, որ վճարվել է, և աշխատավարձի հաշվարկում յուրաքանչյուր ամսվա համար հասանելիք գումարը աշխատավարձ + արձակուրդային, ասենք եթե արձակուրդը ընկնում է երկու ամիսների միջև:
Եթե արձակուրդը ընկնում է 2 ամիսների միջև, ինչպե՞ս է պահվում եկամտահարկը և սոցը: Ինչպե՞ս պիտի պահենք` միանգամից, թե՞ ամեն ամսվան բաժին ընկնող արձակուրդը տվյալ ամսվա աշխատավարձից: