Եթե կազմակերպությունն ունի ոչ պիտանի արագամաշ ապրանքների որոշակի քանակություն

Susanna.

Բարև Ձեզ։ Հարգելի գործընկերներ, եթե կազմակերպությունը վերանորոգման և երկարատև չաշխատելու պատճառով ունի ոչ պիտանի արագամաշ ապրանքների որոշակի քանակություն և դրանք պետք է դուրս գրել, կ՞ա արդյոք որոշակի սահմանափակում՝ կապված քանակի կամ կազմած գումարի հետ։ Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Եթե մասնավոր հատված ու շահութահարկ վճարող կազմակերպություն եք հանդիսանում, ապա
1) ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով ՀՀ գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով մինչև 50 հազար դրամ (ներառյալ) արժողությամբ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների սկզբնական արժեքի չափով ծախսը համախառն եկամտից ամբողջությամբ նվազեցվում է այդ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվները ձեռք բերելու հարկային տարվա ընթացքում: Հանրային հատվածի կազմակերպության համար չափը այլ է:

Ալլա

Եթե Ձեր ապրանքները արագամաշ են, ապա ընդունեք Տիգրանի խորհուրդը, բայց եթե այլ ապրանքներ են, ապա կարող եք հիմնվել ՀՕ Հոդված 122-ի վրա։
3․ Գույքի՝ փաստաթղթերով հիմնավորված որակական կորուստը համախառն եկամտից նվազեցվում է այդ կորստի տեղի ունենալու կամ այդ կորուստը հայտնաբերելու հարկային տարվա համախառն եկամտի մեկ տոկոսը չգերազանցող չափով՝ տվյալ հարկային տարվա ընթացքում: Սույն մասի կիրառության իմաստով՝ գույքի որակական կորուստ է համարվում պիտանիության (պահպանման) ժամկետ ունեցող ապրանքի պիտանիության (պահպանման) ժամկետի սպառման կամ ժամանակի ընթացքում մաշվածության և (կամ) քայքայման արդյունքում գույքի սպառողական հատկանիշների անկման կամ Օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում ապրանքի մատակարարման արգելքների կամ սահմանափակումների առաջացման արդյունքում շրջանառությունից հանվող գույքը կամ ապրանքը:

Karine

Արագամաշ առարկաները ձեռքբերման տարում անմիջապես ենթակա են դուրսգրման հանձնաժողովի կողմից կազմած ակտի հիման վրա: