Եթե կազմակերպությունները ճանաչվել են փոխկապակցված

Վահան․

Բարև Ձեզ։ Հարցս վերաբերում է կազմակերպությունների փոխկապակցվածությանը, մասնավորապես ՀՕ հոդված 30-ի 1-ին մասին 2-րդ կետին․

2) ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզիկական անձին, որին միաժամանակ պատկանում է այլ ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը):

Գիտենք, որ, որպես բացառություն, եթե կազմակերպություններից մեկը գործունեության դադարեցման դիմում է տվել, ապա մյուս կազմակերպությունը կարող է համարվել շրջանառության հարկ վճարող։

Հարցս հետևյալն է․ եթե B կազմակերպությունը դադարեցում է տվել 2021թ․ հունվարի 25-ին, և վերսկսել է գործունեությունը մարտի 30-ին, ապա այս դեպքում A կազմակերպությունը կարո՞ղ է ԱԱՀ վճարող համարվել միայն 01.01.2021-24.01.2021 և 30.03.21-31.12.21 ժամանակահատվածներում, իսկ 25.01.21-29.03.21 ժամանակահատվածում համարվել շրջանառության հարկ վճարող։

Նախապես շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Ոչ, ԱԱՀ դաշտից հետ անցում շրջանառության հարկի դաշտ չի կատարվում։

Նաիրա

Հարգելի գործընկեր,
Քանի որ Բ կազմակերպությունը դադարեցրել է գործունեությունը հունվարի 25-ին, թե Ա կազմակերպությունը և թե Բ կազմակերպությունը երկուսն էլ հունվարի մեկից համարվում են ԱԱՀ վճարողներ և քանի որ կազմակերպությունը ԱԱՀ-ից չի կարող հետ գնալ շրջանառության հարկի համակարգի, ուստի կարևոր չէ մյուս փոխկապակցված կազմակերպությունը հարկային տարվա որևէ ժամանակահատվածում գործունեությունը դադարեցրել է թե ոչ, երկուս էլ հաշվետու տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31ը պետք է աշխատեն ԱԱՀ-ով:

Tigran

Կազմակերպությունները փոխկապակցվածությունը ճանաչվում է միայն ՊԵԿ որոշման հիման վրա, մինչ այդ նայեք որ համակարգն է ձեզ հարմար:

Nerses

Ոչ, չի կարող, հաշվետու տարում պետք է գործեք ԱԱՀ-ով: