Եթե կազմակերպությունը ուզում է ժամանակավոր դադարեցնել գործունեությունը…

AM.

Եթե կազմակերպությունը ուզում է ժամանակավոր դադարեցնել գործունեությունը /գործում է հարկման ընդհանուր դաշտում/ ինչ ընթացակարգով է այն կատարվում? նախապես շաաաատ շնորհակալեմ օգնողներից…

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Գրիգոր

Եթե Ա/Ձ -է, և եթե չեք ուզում ամսեկան 5000 սոց.-ը մուծել, ապա պետ. ռեգիստրի վկայականով ներկայանում եք ՀՏ, այնտեղ լրացնում դիմում, գործունեության ժամանակավոր դադարեցման համար, հանձնում վկայականը Հարկայինին, Ձեզ կտան ստացական, որով դուք հետագայում կարող եք ետ ստանալ ձեր վկայականը, և վերջ: Իսկ կստորագրե՞ն Ձեր դիմումը, թե՞ ոչ, կախված է Ձեր և Հարկայինի հարաբերություններից 🙂 Օրինակˋ մեր ՏՀՏ-ում պարտքի առկայության դեպքում չեն ստորագրում դիմումդ, սակայն ապօրինի, բայց ոչինչ անել չես կարող:

AM

Շնորհակալություն, Գրիգոր ջան, բայց ինձ հետաքրքրում էր իրավաբանական անձանց մասով…

Գրիգոր

Իրավաբանական անձանց մասով ուղղակի հարկավոր է դիմումով (Հայտնում եմ ձեզ, որ 01.01.01թ.-ից ժամանակավորապես դադարեցնում եմ գործունեությունս, վերսկսելուն պես պարտավորվում եմ տեղեկացնել:) ներկայանալ ՀՏ 🙂 Մոտավորապես նման դիմումով:

L4

Ես էլ եմ համաձայն Գրիգորի հետ, միայն ավելացնեմ, որ դադարեցման պահին կազմակերպությունը վարձու աշխատող չի կարող ունենալ /տնօրեն/, և կան ՏՀՏ-ներ, որոնք գործունեության ժամանակավորապես դադարեցման դիմումի հետ պահանջում են նաև տնօրենի աշխատանքից ազատման հրամանի պատճեն: Նաև ասեմ, որ գործունեության ժամանակավորապես դադարեցման ժամանակ ազատվում են ամսեկան և եռամսյակային հաշվետվություններ ներկայացնելուց, բայց չեն ազատվում տարեկան ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելուց:
Շնորհակալություն:

AM

Շնորհակալություն օգնության համար: