Արփի.
Բարև ձեզ:
Եթե կազմակերպությունը հոգում է օտարերկրյա հյուրերի հյուրանոցային ծախսերը, արդյո՞ք սա դիտվում է որպես մյուս կողմից տրված եկամուտ և հարկվում է եկամտային հարկի դրույքաչափերին համապատասխան:
Կանխավ շնորհակալություն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Արփի.
Բարև ձեզ:
Եթե կազմակերպությունը հոգում է օտարերկրյա հյուրերի հյուրանոցային ծախսերը, արդյո՞ք սա դիտվում է որպես մյուս կողմից տրված եկամուտ և հարկվում է եկամտային հարկի դրույքաչափերին համապատասխան:
Կանխավ շնորհակալություն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Որպես եկամուտ դիտարկելու խնդիր չկա: Սա ծախս է: Եթե աշխատակցին ուղարկում եք գործուղման, այդ դեպքու՞մ էլ պետք է հյուրանոցի վճարը եկամուտ դիտեք: Նման գործարքներ են:
Դրանք համարվում են ներկայացուցչական ծախսեր՝ այլ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հետ փոխշահավետ համագործակցություն հաստատելու և այն պահպանելու նպատակով կատարվող ծախսեր, նվազեցվում են, եթե դրանք շահութահարկ վճարողի համախառն եկամտի 0.5 տոկոսը կամ հինգ միլիոն դրամը չեն գերազանցում:
Եթե ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը առանց մշտական հաստատության ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ կազմակերպության հետ փոխշահավետ համագործակցություն հաստատելու նպատակով Հայաստան է հրավիրել ոչ ռեզիդենտ կազմակերպության մասնագետներին (ներկայացուցիչներին) և փոխհատուցել է վերջիններիս հյուրանոցային ծախսերը, ապա, հաշվի առնելով, որ հրավիրված կողմ են հանդիսանում ոչ ռեզիդենտ կազմակերպության մասնագետները (այլ ոչ մասնագետները որպես ֆիզիկական անձ), ապա ոչ ռեզիդենտ կազմակերպության մասնագետների հյուրանոցային ծախսերի փոխհատուցման գումարները համարվում են այլ եկամուտներ ստացված ՀՀ աղբյուրներից և հարկվում են ոչ ռեզիդենտի շահութահարկով: