Եթե կազմակերպությունը հաշվապահական հաշվառում չի վարել

Մհեր.

Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը հաշվապահական հաշվառում չի վարել, սակայն հաշվետվությունները ներկայացրել է և հարկերը վճարել է ժամանակին, ինչ խնդիրներ կարող են առաջանալ հարկային մարմինների հետ: Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Քնարիկ Հոխանյան

Ո՞ր դաշտում եք աշխատում, Ա/Ձ՞ է:

Մհեր

Բարև Ձեզ: Հարցը կոնկրետ դեպքի համար չէ, այլ ընդհանուր – արդյո՞ք առաջանում են խնդիրներ հարկային մարմինների հետ հաշվապահական հաշվառում չվարելու համար:

Կարինե

Բայց հնարավո՞ր է հաշվառում չվարել, և հարկերը ճիշտ հաշվարկել:

Մարիամ

Հոդված 405. Հաշվապահական հաշվառումը սահմանված կարգով չվարելը կամ հաշվապահական
հաշվառման տվյալները ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց
չներկայացնելը
1. «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան
հաշվապահական հաշվառումը համակարգչային ծրագրերով վարելու պարտավորություն ունեցող
կազմակերպությունների կողմից հաշվապահական հաշվառումը «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքով սահմանված համակարգչային ծրագրերով չվարելը համալիր հարկային ստուգման
ընթացքում հայտնաբերելու կամ համալիր հարկային ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց գրավոր
պահանջով դրան հաջորդող աշխատանքային օրը սույն հոդվածով սահմանված՝ հաշվապահական հաշվառման
համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը (ստուգման հանձնարարականով ընդգրկվող
ժամանակահատվածի մասով) ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց էլեկտրոնային կրիչով չտրամադրելու
դեպքում գանձվում է տուգանք՝
1) 5 միլիոն դրամի չափով՝ Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված՝ նախորդ հարկային տարվա
արդյունքներով համախառն եկամտի մեկ միլիարդ դրամի շեմը գերազանցած կազմակերպությունների նկատմամբ.
2) 3 միլիոն դրամի չափով՝ Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված՝ նախորդ հարկային տարվա
արդյունքներով համախառն եկամտի 500 միլիոն դրամի շեմը գերազանցած կազմակերպությունների նկատմամբ:
2. Սույն հոդվածով սահմանված դեպքերում հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով
ստեղծված ֆայլի պատճենը ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց էլեկտրոնային կրիչով տրամադրումն
արձանագրվում է հանձնման-ընդունման ակտով, որը ստորագրում են հարկ վճարողը և ստուգում իրականացնող
պաշտոնատար անձինք:
3. Սույն հոդվածով սահմանված դեպքերում բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական
ընկերությունների կամ ներդրումային ընկերությունների կողմից հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի
միջոցով ստեղծված ֆայլի պատճենը ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պահանջվելու և
էլեկտրոնային կրիչով նշյալ պաշտոնատար անձանց տրամադրվելու կարգն ու պայմանները սահմանում է
Կառավարությունը: